20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու

Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է, եթե մարդը կատարի այն, նրանով կապրի: Իսկ հաւատից եղող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում մի՛ ասա՝ ո՞վ է ելնելու երկինք»: Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար:  Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»: Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից: Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մոտ է խոսքը քեզ՝ քո բերանում եւ քո սրտում»: Այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք, որովհետեւ եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես, քանի որ արդարանալու համար սրտով եք հավատում եւ փրկության համար՝ խոստովանում բերանով, քանզի գիրքն ասում է.

«Ամենայն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու», որովհետեւ չկա խտրություն հրեայի եւ հեթանոսի, քանզի նույն Տերը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան, որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի: Իսկ ինչպե՞ս կանչեն նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս հավատան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս լսեն առանց մեկի քարոզելու. կամ ինչպե՞ս քարոզեն, եթե չառաքվեցին, ինչպես գրված էլ է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղության աւետարանիչների եւ բարի բաների ավետիս տվողների»: Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին: Եսային աղաղակում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»: Ապա ուրեմն, հավատը լսվածից է, եւ լսվածը՝ Քրիստոսի խոսքից:

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 10-5:17

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ