20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կիսալավը կամ կիսավատը չի կարող լինել քաղաքականապես ընդունելի որոշում

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հինադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այն ժամկետում, որը նշվում է կառավարության գործունեության ծրագրում: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԸՕ փոփոխություներին ու արտահերթ ընտրությունների հնարավոր ժամկետներին, Սաֆարյանն ասաց, որ խնդիրը պետք է լինի ոչ թե ցանկացած գնով ընտրությունների անցկացումը, այլ իշխանության լեգիտիմ ձեւավորման հիմքերի ստեղծումը:

«Իհարկե, պետության քաղաքական կյանքում մի շարք կարեւոր միջոցառումներ կան, այդ  թվում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, երբ բազմաթիվ պետությունների ղեկավարներ Հայաստանում կլինեն, թե ինչպես գործադիրը կսինքրոնացնի այս ամենը, այլ հարց է, բայց ի վերջո, խնդիրը ցանկացած գնով ընտրություններ ունենալը չէ, խնդիրը արդար ընտրություններ ունենալն է, իշխանության լեգիտիմ ձեւավորման պայմանների ստեղծումը: Այս մեկ տարվա ընթացքում կառավարությունը  պետք է պատրաստ լինի ասել, որ ինքը լրատվական դաշտով, ընտրակարգերով, ընտրական միջավայրով պատրաստ է արտահերթ ընտրություններին: Սա է ի վերջո կարեւոր»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ նոր ԸՕ չբավարարի բոլոր քաղաքական ուժերին, նրա խոսքով՝ քաղաքական դաշտի որոշ խաղացողներ սովորել են ոչ քաղաքական ձեւերով հաղթելուն, հետեւաբար, Սաֆարյանը կարծում է, որ ԸՕ քննարկումներին կոպրոմիսը չպետք է նպատակ դառնա: «Չի կարելի կոմպրոմիսի գնալ ընտրությունների արդարության, թափանցիկության եւ հավասար մրցակցային  պայմանների խեղման հաշվին, եթե նույն քաղաքական բարեգործությունների էլեմենտը պահպանվելու է, ապա ես չէի ցանկանա, որ այդ դաշտում կոմպոմիս կայանար: Թեմաներ կան, խնդիրներ կան, որոնց շուրջ կոմպրոմիսի անհրաժեշտություն չպետք է լինի: Այսինքն, կոմպրոմիս լավի եւ վատի միջեւ չպետք է թույլ տրվի եւ այստեղ կիսալավը կամ կիսավատը չի կարող լինել քաղաքականապես ընդունելի որոշում, –Henaran.am-ին ասաց քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանը դժավարանում է ասել, թե առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտում ինչ կոնֆիգուրացիաներ կլինեն: Ըստ նրա, մեր երկրում քաղաքական դաշտն այն աստիճան կազմաքանդված է եւ քաղաքական ուժերն այնպիսի դեպրեսիայի մեջ են, որ դժվար է որեւէ կանխատեսում անել:  Սաֆարյանն ասում է, ներկայիս փուլը քաղաքական ուժերի համար պետք արդեն իսկ դառնար սեփական ռազմավարություններն ու ծրագրային քաղաքական ուղղվածությունները ճշտելու ժամանակահատված:

«Իհարկե, լուսնից նոր քաղաքական ուժեր չեն  իջնելու, բայց նկատելի է, որ քաղաքական ուժերը չեն կարողանում վերագտնել իրենց դերը, առաքելությունն ու ծրագրային հենքը նոր իրողությունների պայմաններում: Իմ խորին համոզմամբ, մենք այժմ պետք է ունենայինք համագումարներ, որտեղ քաղաքական ուժերը պետք է խոսեին իրենց նոր ստրատեգիաների մասին, նոր իրավիճակներին  ադապտանալու մասին, բայց ես այդպիսի բան, ցավոք, չեմ տեսնում»,-շեշտեց Սաֆարյանը`հավելելով.«Աստված չանի, որ մենք ունենանք նախկին միտումները, երբ ով ում հետ կարողացավ, գլխապատառ միացավ հանուն խորհրդարան մտնելու: Դա կայուն քաղաքական համակարգի ու կայուն դաշինքների չի բերի»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ