18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան Ադրբեջանին է վաճառել թեւավոր հրթիռներ

Թուրքիան Ադրբեջանին է վաճառել  թուրքական  «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «SOM-B1» թևավոր հրթիռներ։

Նորաստեղծ այդ հրթիռները Թուրքիայից հետո առաջինը օգտագործելու է Ադրբեջանը։ Դրանք արդեն ցուցադրվել են այսօր՝ հունիսի 26-ին, Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի  բանակի ստեղծման 100-ամյակին։

Առայժմ այդ հրթիռները կարող են տեղադրվել միայն Ադրբեջանի օդուժի կողմից շահագործվող ռուսական արտադրության «MIG-29» ռազմական ինքնաթիռների վրա։ Աշխատանքերն են իրականացվում այդ հրթիռները «Su-25» և «F-16» ռազմական ինքնաթիռների վրա տեղադրելու համար:

Այդ հրթիռներից յուրաքանչյուրը կշռում է 600 կգ, իսկ խոցելու հեռահարությունը կազմում է 250 կմ։
 Հիշեցնենք, որ Բաքվում կայացած զորահանդեսին հրավիրված են եղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։

Այդ զորահանդեսին մասնակցեն են Թուրքիայի ցամաքային ուժերի որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև այդ երկրի օդուժին  պատկանող «Soloturk» և «Türk Yıldızları»  ավիացիոն խմբերը, որոնք ցուցադրական թռիչքներ են իրականանցրել «F-16» կործանիչներով։

Ermenharber

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ