23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարց վարչապետին՝ եւ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որն անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

«Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նիկոլ Փաշինյանին:

Պարոն Փաշինյան,

Նախապես հայտարարվել էր, թե իբր Պ.Հայրիկյանի վրա 2 (երկու ) անգամ կրակել են և իբր նա 2 (երկու) վիրավորում է ստացել.

Սակայն, դատավարության ժամանակ, դատախազ Ամիրզադյանը մեկ կրակոցը հանեց քրեական գործից.

Իմ և իմ փաստաբանի հարցերի ճնշման տակ դատախազ Ամիրզադյանը չկարողացավ հիմնավորել, թե տուժող վկա Հայրիկյանը ինչպե՞ս կարող էր վիրավորում ստանալ աջ 4 և 5 կողոսկրերի արանքում, եթե Հայրիկյանի հագուստի վրա չկար փամփուշտի գնդակից (пуля) առաջացած անցքեր:

Դատարանի դահլիճում մանրակրկիտ ուսումնասիրեցինք տուժող վկայի հագուստները, որոնք նա կրել էր կեղծ մահափորձի օրը, վերարկու, պիջակ, վերնաշապիկ և այլն.

Ոչ մտնող, և ոչ էլ դուրս եկող անցքեր չկային:

Գտնված գնդակի (пуля), գլխիկի վրա, փորձագիտական եզրակացությունը նույնպես նշում էր, որ չկան ոչ հագուստի նմուշների մանրաթելեր, և ոչ էլ արյան, մաշկի կամ էլ հյուսվածքների ու մսի նմուշներ.

Եվ ինչո՞ւ եմ ես մինչև հիմա բանտում», -ֆեյսբուքյան հանրագրում  նշել է Վարդան Սեդրակյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ