20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե Էրդողանը առաջին փուլով չընտրվեր, խնդիրներ կառաջանային. թուրքագետ

Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում, թուրքագետ Գևորգ Պետոսյանը Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները համարեց պատմական:

Նրա խոսքով՝ այս ընտրություններով Էրդողանը դե ֆակտո իր լիազորությունները կյանքի կոչեց. «Մենք տեսանք, որ Էրդողանը կարողացավ հաղթել 52 տոկոս ձայների քանակով:  Եթե նա առաջին փուլով չընտրվեր, ապա երկրորդ փուլում ընտրվելուց շատ խնդիրներին էին առաջանալու»,-ասաց նա:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ կարելի է  առանձնացնել չորս նախադրյալ, որոնցով տասնվեց տարի Թուրքիայում իշխող էրդողանը կարողացավ հաջողության հասնել. «Առաջինը վարչական լծակներն էին,  որոնք կիրառվեցին այս ընտրություններին, երկրորդը Էրդողանի և իր թիմակիցների՝ ընտրություններում հաղթանակ գրանցելու տարիների զգալի փորձն էր, երրորդը այն էր, որ ընդդիմությունը,  որքան էլ լավ էր պատրաստված, բայց բավարար ռեսուրսներ չուներ, որ կարողանար լուրջ պայքար մղել, և չորրորդը, ի վերջո, որքան էլ բարձր է ընդդիմության ձայնը, ընտրությունները ցույց են տալիս, որ հասարոկության մեծ մասը սատարում է էրդողանին»,-ասաց նա:

 

Առավել մանրամասն՝ տեսնյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ