23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա մեր անցյալն է, մեր իրական էությունը, որը մաքրել է պետք հազարամյա ժանգի շերտից

Հին արաբական «Իսկենդեր Զու-լ-Քրնէյն» ասքը պատմում է այն մասին, որ արաբների երկրից մարդ է գալիս Հայաստան: Մոտ երեք հազար տարի առաջ: Մի որոշ ժամանակ անց նա զարմացած հարցնում է տեղացիներին. «Բավականին շրջեցի ձեր երկրում, բայց ոչ մի ոստիկան չտեսա. ո՞ւր են նրանք»: Հայերը պատասխանում են.

«Բայց մեր ինչի՞ն է պետք ոստիկանը»: «Ինչպե՞ս,- զարմանում է օտարականը,- որ բռնի գողերին, ավազակներին, կարազանցներին»: «Բայց ինչպե՞ս կարելի է գողութլուն անել, երբ բոլորս միմյանց հանդեպ եղբայրների պես ենք ու հասնում ենք կարիքավորներին: Մեր հոգևոր հայրերը Բարձրյալից ստացել են ապրելու կանոնները և տվել մեզ, ու մենք էլ ապրում ենք այդ կանոններով, և մեզանից ոչ մեկի մտքով չի անցնում դրանք խախտել»:

«Հապա ո՞ւր են ձեր հարկահանները, նրանց էլ չտեսա»,- հարցնում է հյուրը: «Չունենք, – պատասխանում են հայերը, – մեր հոգևոր հայրերն մեզ ասել են, որ եկամուտից տասանորդ պիտի տանք մեր համայնքին, մենք էլ սիրահոժար տալիս ենք մեր զինվորների ու կարիքավորների համար, և հարկահանի կարիք չունենք: Ինչպե՞ս կարելի է բերք թաքցնել եղբայրակիցներից»:

«Իսկ ո՞ւր են ձեր իշխանները, նրանց ինչ-որ չտեսա դրանիկներով շրջապատված` ձեր քաղաքներում շրջելիս», – հարցնում է հյուրը: «Բայց մեզ ինչո՞ւ են պետք իշխանները,- լինում է պատասխանը,- երբ չունենք ոստիկան, հարկահան և այլն. ի՞նչ պիտի անեն նրանք, երբ մենք ապրում ենք հոգևոր հայրերի տված կանոններով, ու կառավարելու հարցեր էլ չկան»:

Սա մեր անցյալն է, մեր իրական էությունը, որը մաքրել է պետք հազարամյա ժանգի շերտից:
Դա անել կարողանալու համար կարիք կա օտարին նմանակելու փոխարեն մեր ներկան ու ապագան բխեցնել մեր ժողովրդի անցյալից՝ նրա ունեցած արժեքներից ու դերակատարությունից….

Արծրուն Պեպանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ