25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս առավոտ աղոթենք այսպես

Այսօր էլ աղոթենք այս կնոջ նման. 
Պատմում են, որ մի կին ամեն օր եկեղեցում ձեռնամած`
(ձեռքերը իրար միացրած, ինչպես անում ենք Հավատամքի ժամանակ) աղոթքի կանգնելիս, կարծես խոսում է իր մատների հետ: Երբ հետաքրքրվում են, նա այսպես է մեկնաբանում իր աղոթքի հերթականության մասին:

Բութ մատը, որն այս պահին ամենամոտն է իմ մարմնին, իմ մտերիմներն են, հարազատներս, բարեկամներս, զավակներս, ուրեմն առաջինը աղոթում եմ նրանց համար, Խնդրում եմ Աստծուն նրանց համար առաջինը:
Ցուցամատը`որը ցույց է տալիս, իմ ծնողներն են, ուսուցիչներս, ղեկավարներս, որոնք իմ կյանքում ինձ միշտ սովորեցրել են, և ուղղություն են տվել, ցույց են տվել, աղոթում եմ նրանց համար:
Միջնամատը` որն ամենաերկարն է, երկրի ղեկավարներն են, երկիրը խաղաղ պահողներն են, կառավարողներն են, աղոթում եմ նրանց համար:
Մատնեմատը` որն ամենատկար մատն է, իմ տկար ու հիվանդ, կարիքավոր և նեղված, ամբաստանված ու վիրավորված բարեկամներն են, որոնց համար եմ աղոթում:
Ճկույթը` որն ամենափոքրն է, և վերջինը, այդ ես եմ, ինձ համար եմ աղոթում, բոլորից հետո:
Այս կինը աստվածաբան չէ, հոգևորական չէ, սակայն Աստված նրան իմաստություն է տվել շիտակ աղոթելու և այլոց սովորեցնելու: Փորձենք մենք
էլ սովորել ճիշտ աղոթել, մեր աղոթքներում խնդրենք Աստծուն եկեղեցում կանգնած յուրաքանչյուրի համար, հետո` մեր: Պատկերացրեք, որ եկեղեցում բոլորը լուռ աղոթեն միմյանց համար, ինչ զորություն կլինի ամենուր:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա՛լ, կեցո՛ եւ ողորմեա՛:
Օրհնութի՜ւն եւ փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ՄԱՂԹԱՆՔ
Փա՜ռք Քեզ, Աստուա՛ծ, փա՜ռք Քեզ. յաղագս ամենայնի, Տէ՛ր, փա՜ռք Քեզ:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ