20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վահան Շիրխանյանն ազատ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Բեկթաշյանի գլխավորությամբ րոպեներ առաջ  բավարարեց   ՀՀ Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի  միջնորդությունը  զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու:

Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանը ձերբակալվել ու կալանավորվել էր  2015 թ-ի ԱԱԾ կողմից վնասազերվծած զինված հանցախմբի գործով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Վահան Շիրխանյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ