21 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2018

Բերման է ենթարկվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը

66230

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Լուրը հաստատել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: 

«Կա նման բան, ես հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ»,- ասել է Գալստյանը: 

Հիշեցնենք, որ օրերս  քննչական կոմիտեի քննիչները խուզարկության ենթարկեցին  «Յանս» ռեստորանային համալիրի փաստացի տիրոջ` Ռ. Բեգլարյանի բնակարանում: Խուզարկության արդյունքում հայտանբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ պարզվի դրանց ծագումը։ Այս մասին «Հետք»-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ռ. Բեգլարյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կինն է՝ Ռուզաննա Բեգլարյանը: Ամուսինները գրանցված են նույն հասցեում՝ Երևանի Տերյան փողոցում:

 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ