19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի դեմս «Սասնա ծռերի»՝ կունենանք քաղաքական լուրջ կառույց

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանն առանց ՀՀԿ-ի պատկերացնում է:
«Շատ լավ եմ պատկերացնում խորհրդարանն առանց Հանրապետական կուսակցության: Հնարավոր է, որ ընդդիմությունն՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, չկարողանա հաղթահարել անցողիկ շեմը: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի շատ թեկնածուներ կան, «սուրբ» տեղը դատարկ չի մնա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը: 

Պատգամավորը կարծում է, որ կուսակցությունները, ներկա պահին արտախորհրդարանական ուժերն էլ ակտիվորեն կներգրավվեն արտահերթ ընտրություններում:  «Ի դեմս «Սասնա ծռերի»՝ կունենանք քաղաքական լուրջ կառույց, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ակտիվ կմասնակցեն ընտրություններին: Այս անգամ գաղափարական մրցակցություն է լինելու, այլևս ֆինանսնական մրցակցությունը բացառվում է:

Ովքեր որ ծրագրային հնարավորություններ ունեն, նաև այնպիսի հռետորներ, որ կարող են իսկապես ներկայացնել հանրությանը ծրագրեր, որոնք կլինեն առողջ, տրամադրված և զարգացմանը միտված, այդ ուժերը կունենան ռեալ շանսեր անցնելու խորհրդարան»,- շեշտեց նա: 

Հարցին`«Ծառուկյան» դաշինքն ընտրություններից հետո իրեն իշխանական, թե՞ ընդդիմադիր դաշտում է տեսնում, Բագրատյանը պատասխանեց. «Դա որևէ մեկը չի կարող ասել, դա ժամանակը ցույց կտա, պայքարի տրամաբանությունը ցույց կտա: Վստահ ասել որևէ մեկը չի կարող»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ