19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ ամիս է Տարոն Մարգարյանի «աթոռը ճոճվում է իր տակը». փորձագետ

Հաշվի առնելով այն հանրային ճնշումը, որը հիմա կա Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից հետո կա, կարող ենք ասել, որ քաղաքապետի հրաժարականի հանրային օրակարգ ձևավորվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

«Միանշանակ ասել, թե իշխանությունը ինչ որոշման է հիմա գալիս, դժվար է, որովհետև մոտ մեկ ամիս առաջ նման շարժում նորից սկսեց, բայց, կարծես թե, ինչ-որ կոմպրոմիսի էին եկել այդ պահին իշխանության եկած քաղաքական ուժը և նախկինները: Դրա համար միանշանակ ասել՝ հրաժարականի որոշում է, թե կոմպրոմիս, դժվար է»,- նշեց Հակոբյանը:

Ըստ նրա՝ եթե ներկայիս իշխանությունները հստակ քաղաքական որոշում ունենան քաղաքապետի հրաժարականին հասնելու, ապա այդ որոշումը 2 եղանակ ունի՝ կամ նախօրոք այդ մասին ինչ-որ փաստաթղթեր են դրվում Տարոն Մարգարյանի առջև, կամ լինում են ԱԱԾ-ի գործողություններ. «Մոտակա երկու օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի՝ արդյոք այդ ուղով գնո՞ւմ է իշխանությունը, թե՞ ոչ»:

«Վարչապետի օգնականի կողմից պատրաստված տեսանյութն ինչ-որ բան ասում է: Հիմա խնդիրն այն է՝ պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ: Բայց հաշվի առնելով, որ հենց վարչապետի օգնականն է այդ ֆիլմի հեղինակը, կարծում եմ, պայմանավորվածություն վերջնական չկա, որովհետև սա նույնպես ճնշման բավականին լուրջ միջոց է: Ենթադրում եմ, որ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել, ճնշումը շարունակվում է»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ներկայացված էր Տարոն Մարգարյանի ունեցվածքը: Իսկ այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ արդեն մոտ մեկ ամիս է Տարոն Մարգարյանի «աթոռը ճոճվում է իր տակը» և շատ հավանական է, որ արդեն որոշված է ամեն ինչ: Ըստ նրա՝ ներկայումս հարցը է միայն, թե ով է փոխարինելու Տարոն Մարգարյանին:

«Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի շրջապատում չեն կարողանում ի մի գալ, թե ով է լինելու Տարոն Մարգարյանից հետո քաղաքապետ: Երկու թեկնածուի անուն էր շրջանառվում, մեկը դարձավ ԱԺ պատգամավոր, մյուսը՝ սոցապ նախարարի տեղակալ: Սրանից հետո ժամանակավորապես ապագա թեկնածուների հարցը օդի մեջ մնաց: Կարծում եմ, եթե Փաշինյանի շրջապատը կենտրոնանա մեկ թեկնածուի վրա, հենց նույն օրն էլ Տարոն Մարգարյանը հրաժարական կտա»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ