19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ վտանգ է ներկայացնում մկնդեղի ազատ վաճառքը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կենտավր» ՀԿ նախագահ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ մկնդեղի ազատ օգտագործման ահազանգը սկսվել է մեկ ու կես տարի առաջվանից, երբ չորս կենդանի կես տարվա տարբերությամբ մկնդեղ են կերել:  

«Դեպքը տեղի է  ունեցել Ուշի գյուղում, որտեղ գտնվում է մեր կենդանիների կացարանը: Երբ մենք հնչեցրեցինք այս ահագանգը ասացին, որ տարածքը որտեղ կենդանիներն են պահվում բաց է, ցանկապատ չունի և կենդանին  ներխուժել է գյուղացու տարածք, որտեղ ծառերը մկներից պաշտպանելու համար մկնդեղ է լցրած եղել, և հենց դա էլ եղել էթունավորման պատճառը»,-ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ այդ դեպքից  հետո նրանք փակել են տարածքը, բայց շներից մեկը կրկին սատկել է, և հետազոտությունը ցույց է տվել, որ շունը նորից մկնդեղ է կերել. «Ոչ ոք այս անգամ չի կարող ասել, որ շունը անցել է տարածքը և պատահական կերել է մկնդեղը,  քանի որ տարածքը փակ է, և դեղն ուտելու մեկ  տարբերակ կա միայն, երբ ինչ որ մեկը ցանկապատից այն ներս շպրտի » -ասաց նա և հավելեց, որ ոստիկանություն դիմելուց տասը օր հետո գործը փակվել է:

 «Propose» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն ասաց, որ ցանկացած իրավիճակի համար կարելի է վերագրել մի բանի՝ օրենսդրական դաշտի բացթողումներին. «Եթե մենք տարիներ շարունակ չենք կարողացել հասնել որևէ նորմի ընդունման, ապա  տարօրինակ որ ուշադրություն չի դարձվում քրեական օրենսգրքի բացթողումներին»,-ասաց նա և հավելեց, որ  չի կարելի կենդանիների խոշտանգումը թողնել անպատիժ:

Նարե  Արամյանի խոսքով,  չկա հանրային վերահսկողություն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի որևէ ոլորտում և դա շատ վատ է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ