20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փրկեք ձեր երեխաներին սեքս սիմվոլ դառնալուց

Մեր երեխաները զրկվում են մանկությունից: Նրանց հիմնական նպատակը դառնում է պոպ մշակույթի ստեղծած կերպարին հետևելը: Փոքր աղջիկները սեքսուալացվում են հասարակության կողմից ու սա արվում է երաժշտական ինդուստրիայի, բարբիների ու վիդեո խաղերի ազդեցությամբ:

Փոքր տղաներն էլ չեն կարողանում խուսափել սուպեր-սեքսուալացված հասարակության ազդեցությունից ու կորցնում են մանկական անկեղծությունը: Ծնողները ոչինչ չեն կարողանում անել, կամ էլ չեն ուզում: Փրկեք ձեր երեխաներին սեքս լիմվոլ դառնալուց: Վերադարձրեք նրանց մանկական անմեղությունը: Ամեն զիբիլ մի թողեք որ նայեն: Վերցրեք իրենց ձեռքերից վիդեո խաղերն ու դուրս տարեք, սովորեցրեք սիրել Աստծուն, մարդկանց ու բնությունը: Սովորցրեք ներդաշնակ կյանք ապրել: Երեխաներին սովորեցրեք աղոթել, համբերել, սիրել, դիմանալ, ներել, խոնարհվել: Մի հատ էլ ասեմ: Երեխաներին սովորեցրեք խոնարհվել: Հեռու պահեք ձեր երեխաներին անզգամությունից, որպեսզի, «որպեսզի քո կյանքն օտարներին չմատնես, և քո ունեցվածքը՝ անողորմ մարդկանց» (Առ 5:9):

Տեսնու՞մ եք Աստուծո Խոսքն ինչ է ասում Առակաց գրքում: հեռու մնացեք անզգամությունից, «որպէսզի քո կեանքն օտարներին չմատնես, և քո ունեցուածքը՝ անողորմ մարդկանց»: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ