24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ունեն մի «խրտվիլակ», որի անունը ժողովուրդ է

ԸՕ-ի քննարկումներում  ամբողջությամբ համամասնական համակարգին անցնելու քաղաքական պահանջը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, պայմանանվորված է նրանով, որ ՀՀԿ-ն դեռ պահպանում է համայնքներում ունեցած հենարանը:

«510 խոշորացված համայնքներից 350 ղեկավարները ՀՀԿ-ական են, 6500 ավագանու անդամների 25 տոկոսը ՀՀԿ-ական են, մնացածի թվականքակը 10-ը տոկոսից չի անցնում: Համայնքների ղեկավարի կարծիքների վրա դժվար է ազդել այն առումով, որ նա ընտրովի մարմին է եւ ոչ մարզպետը, ոչ տարածքային կառավարման  նախարարը չի կարող ասել, թե այսպես արա»,-նշել է սոցիոլոգը:

Ըստ նրա, նման սոցիական բազայի հաղթահարմանը կարելի է միայն այդ ճանապարհով  հասնել : Ադիբեկյանի խոսքով, կուսակցության ղեկավարների մեծ  մասը շահարկում է ժողովրդի անունը՝ իրեն վերագրելով նրա վստահությունը. «Ունեն մի խրտվիլակ, որի անունը ժողովուրդ է: Ժողովուրդը բարդ համակարգ է ո ՞նց կարող ես դու բոլորի անունից խոսել,  ասել՝  ես ժողովրդի կոմից ընտրված եմ : Այլ  բան է, որ անհասկանալի ձեւով գալիս են իշխանության, իրենց հենք է պետք, հենքի միակ ճանապարհը ժողովրդին քո մոտ  կողմնորոշել կարողանալն է »:

Ադիբեկյանի խոսքով, Ելք դաշինքն այսօր չունի այն ռեսուրսը, կարողանա համայնքների վրա ազդել: «Մենք ունենք մոտ 900 տեղամաս, պատկերացրեք եթե ամեն տեղ 1-2 աշխատող լինի,   5 քարոզիչ լինի, այդքանին պետք է գումար տալ, որտեղի՞ց այդ միջոցները, եթե դու կոռումպացված չես»,-նկատում է սոցիոլոգը:

Ադիբեկյանը կարծում է, որ եթե ԸՕ փոփոխությունների քննարկումներում Հանրապետականը  չզիջի ամբողջությամբ համամասնական ընտրակարգին  անցնելու հարցում,  պետական կառավարման համակարգը կմնա անդամալույծ, եթե փոխզիջումային տարբերակ գտնվի, երկրի  իշխանությունը կդառնա միաձույլ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ