20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նա խոստումներ էր տալիս, հավատում էին, հիմա եկել է մի ուրիշը, որ էլի խոստում է տալիս

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխություն չէր, այլ ընդամենը  վերնախավի փոփոխություն, ընդ որում՝ մասնակի:

«Նոր կառավարման համակարգում 1/3-ը հանրապետական կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ են , որոնք պրոֆեսիոնալներ են եւ շարունակում են աշխատել»,-նշել է սոցիոլոգը, հավելելով, թե մեծամտություն է ասել, որ սա հեղափոխություն էր:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, հասարակությունը ցանկացած նոր դեմքի հետ հույսեր է կապում եւ կարծում է, թե  հենց նա է այն Մովսեսը, որն իրեն կհանի երանելի ափերը:

 «Այդպես եղել է 98 թվականից ի վեր: Բոլորի հետ հույսեր են կապել, որ իրենց խնդիրը կլուծի, բայց խնդրի լուծումը կախված է ոչ միայն իշխանական խավերից, որոնք պատասխանատու են  երկրի տնտեսական զարգացման, պաշտպանության խնդիրների համար, այլ հասարակությունից, եթե մենք բոլորս միակողմ չշարժվենք, երկրում որեւէ բան չի փոխվի: Հայը կարծում է, որ  կարող է գալ մեկը, որն իր բոլոր  հարցերը կլուծի»,-նշել է Ահարոն Ադիբեկյանը՝ հիշեցնենլով, որ նախկին վարչապետ Կարեն  Կարապետյանի ռեյտինգը 3 ամսվա ընթացքում 60-ի հասավ:

 «Նա խոստումներ էր  տալիս, հավատում էին, հիմա եկել է  մի ուրիշ դեմք, որ էլի  խոստում է տալիս, էլի իրեն կհավատան, կգա մեկ ուրիշը, կհավատան, որովհետեւ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

Մենք ունենք գործազուրկների մեծ բանակ, ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում:  Եթե մեկը գալիս է, ասում է՝ ես կբարձրացնեմ քո աշխատավարձը, թոշակը, իր ձայնը նրան են տալիս՝ առանց  հասկանալու, դա իրո՞ք այդպես է, թե՞  ընդամենը դատարկ խոստում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ