20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Համատարած վախի և ամենաթողության մթնոլորտ ստեղծել՝ դա արդարացնելով օրինականություն հաստատելու ցանկությամբ

Ըստ էության, չի փոխվել ներքին քաղաքականությունը: Ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա իշխանությունները փորձում են ամրապնդել իրենց իշխանությունը, ընդլայնել ազդեցության ոլորտները և վերահսկել բոլոր նրանց, ովքեր կարող ուժեր են: Սա բնական է։ Իշխանությունն իսկապես պետք է ամուր լինի, որպեսզի որևիցե արկածախնդիր կամ հոգեկան հիվանդ հնարավորություն չունենա հեղաշրջում իրականացնելու և զավթելու իշխանությունը: Պատմությանը հայտնի են նման բազմաթիվ դեպքեր, և մեր երկրի պատմության անցած երեսուն տարիները պատուհաս դարձան ժողովրդի համար հենց պետության թույլ լինելու պատճառով, որն արդեն խոսուն ապացույց է, թե ինչ է սպասվում այն երկրին, որի իշխանությունը կարողանում են զավթել հոգեկան շեղումներ ու բարդույթներ ունեցող մարդիկ: Պետությունը պետք է կարող լինի պաշտպանել ինքն իրեն։

Սակայն չափն անցնելը նույնպես հղի է լուրջ մարդկանց համար կանխատեսելի հետևանքներով: Անընդունելի է նման ոգևորությամբ ներխուժել աշխատատեղեր, ստուգումներ անցկացնել օրեր շարունակ, համատարած վախի և ամենաթողության մթնոլորտ ստեղծել՝ դա արդարացնելով օրինականություն հաստատելու ցանկությամբ: Եթե կառավարությունն իսկապես սկզբունքային է, ապա ԱԱԾ-ն պետք է նման ոգևորությամբ դրսևորվի հակահետախուզությամբ, որի անհրաժեշտության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

Սկզբունքայնությունը կառավարությանը կուղղորդեր նախ և առաջ ստուգումներ անցկացնել հենց կառավարության անդամներին պատկանող հիմնարկներում: Վերջապես, այդ բոլոր գործարարները երկրի քաղաքացիներ են, որոնք ընդամենը գործել են նախկին իշխանությունների կողմից հաստատված կանոններով։ Քաղաքականություն իրականացնել ՖԲ-ի և պարապ հետաքրրքասերներին զբաղեցնելու համար, ինչպես ժամանակին Հռոմն էր գլադիատորական խաղեր կազմակերպում ամբոխին սիրաշահելու և զբաղեցնելու համար գրեթե հակապետական է։

Իշխանամոլության, հայրենիքի գաղափարի և երկրի պաշտպանության արժեզրկման պատճառով ժամանակին կործանվեց Հռոմը: Հարյուրամյակների ընթացքում Հռոմը լցվեց հարյուր հազարավոր մարդկանցով, որոնց համար Հռոմը հայրենիք չէր։ ԵՎ այդ ամբոխները մեծ դեր խաղացին Հռոմի կործանման հարցում: Այսօր հենց նման քաղաքականություն է պարտադրվում բազմաթիվ պետությունների դեմոկրատիայի քողի տակ։ Որ մարդիկ մոռանան Հայրենիքը, քանզի ավելի կարևոր բաներ կան՝ դեմոկրատիա, ժողովրդավարություն, խոսքի ազատություն և այլ անհեթեթություններ․․․

Արմեն Հարությունյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ