20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրացուհի մոդելը նկարահանվել է հայկական ֆիլմում /ֆոտո/

Շորենա2ՇորենաՇորենա3Համաշխարհային մեծության վրացուհի մոդել Շորենա Բեգաշվիլին, ով լուսանկարվել է “Playboy” ամսագրի համար, ինչպես նաեւ “Vivaro Poker”-ի գովազդային դեմքն է, զուգահեռաբար նկարահանվում է ֆիլմերում եւ հաղորդումներ է վարում վրացական հեռուստատեսությամբ:

Վերջերս Շորենան նկարահանվել է նաեւ “Շարմ” Հոլդինգի “Սիրո պոկեր” կոչվող ֆիլմում: Նկարահանման հրապարակում արված հարցազույցում մոդելը խոստովանել է, որ իր կերտած կերպարն իրեն շատ է նման եւ կարծում է, որ հենց դա է պատճառը, որ իրեն են հրավիրել մարմնավորվելու այդ կերպարը: “Նա սեքսուալ եւ խորամանկ կին է: Կարծում եմ, որ ցանկացած կնոջ բնորոշ են փոքրիկ խորամանկությունները”,-խոստովանել է Շորենան:

Ավտոմեքենաների եւ մեծ արագության սիրահար Շորենան, ով բազմիցս մասնակցել է ռալլիների, պարզաբանել է, որ խոսքը ոչ թե ռոմանտիկ ֆիլմի մասին է, այլ ավելի շատ “էքշն” ժանրի, ինչը շատ է ոգեւորել մոդելին: “Երբ խոսքը վերաբերում է մեքենաներին, ես ամեն ինչի մասին եմ մոռանում”,-հայտնել է Շորենան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ