25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռներին:

Նա, մասնավորապես, գրել է. «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է:

Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Ընդհանրապես Արամի հետ շատ ենք խոսել ամերիկյան զենքի վաճառքի իրավական արգելքների մասին: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Էլ չեմ ասում 907-րդ բանաձևը:

Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, հայ դատի գրասենյակը արդեն մտավ թեմայի մեջ: Նույնիսկ, եթե սա իմ ու հայ դատի գրասենյակի կռիվնա, մենք կանենք: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն:

Ըստ նրա՝ շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ