23 Ապրիլի, Երեքշաբթի, 2019

Հայտնի դերասանը հրաժեշտ է տալիս

Sargis-Grigoryan

«Սա իմ վերջին գրառումն է FB սոցցանցում, ինչու՞, ասեմ… Ոչ մի երջանիկ,  ոչ մի ուրախ  ու կյանքով  լի հայտարարություն,  նկար, գրառում ես չեմ տեսնում… Միայն քաղաքականություն,  միայն չարախոսություն, միայն հաշվեհարդար ու միայն սպառնալիքներ…

Սարսափելի հոգեկան ապրումներ եմ ունենում յուրաքաչյուր գրառում կարդալուց ու խոսքը արդարության կամ անարդարության մեջ չէ, այլ ջերմության, բարության,  հոգու խաղաղության ու դրական լիցքերի, որոնք ի սպառ բացակայում են:

Ամեն անգամ FB մտնելիս սարսափում եմ, դժբախտանում եմ, տխրում ու հիասթափվում եմ: Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին, հիմար կամ խելոք, բայց չարով լցված անհամեմատ գերիշխող մտքերին: Ես կողմնակից եմ ժպիտին, ուրախ մտքերին, դրական քոմենթներին ու բարին քարոզող վիդիոներին:

Օրս փչանում ա FB մտնելուց հետո…կներեք… Հաջողություն, բայց միայն FB ում, ես Ձեզ հետ եմ ինչքան ուրախ ու գեղեցիկ վայր կա` այնտեղ… էստեղ շունչս չի հերիքում»: Ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել դերասան Սարգիս Գրիգորյանը: 

 

 

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ