19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել … “Հայաստանի փոքրիկ երգիչները վերադարձան Ճապոնիայից

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախումբն օրերս եզրափակեց իր 40-նօրյա համերգային փայլուն շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում և վերադարձել է հայրենիք:

Համերգաշարը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500 – ամյակներին, ինչպես նաև Յունեսկոյի կողմից Երևանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Հրավերը ստացվել էր ճապոնական հայտնի “Մին Օն” կազմակերպության կողմից, որն էլ 1 մլն դոլար է տրամադրել հայ երեխաների 40-օրյա կեցության ծախսերի համար:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց Տիգրան Հեքեյանը, հավելելով, որ տարեկան կազմակերպվող շուրջ 1000 համերգների թվում ընդգրկվում են արտերկրից եկող միայն այն երաժիշտներին ու խմբերին, որոնք ունեն միջազգային ճանաչում և կարգով բարձր են ճապոնական նմանատիպ կատարողներից:  Փոքրիկ երգիչները ճապոնացի խստապահանջ հանդիսատեսին են ներկայացրել 6 ճապոնական երգ եւ հայ երգարվեստի ընտրանին` միջնադարից մինչ մեր օրերը:

2002 թ.-ին Երգչախմբային Եվրոպական Ֆեդերացիայի կողմից “Աշխարհի լավագույն երգչախմբի” և “Եվրոպայի մշակույթի դեսպանի” տիտղոսներին արժանացած մեր երգչախմբի համբավը վաղուց էր հասել Ճապոնիա, և այստեղ գրեթե բոլոր քաղաքներում համերգների տոմսերը սպառվել էին մինչև Տիգրան Հեքեքյանի սաների տեղ հասնելը:

Մաեստրոն լրագրողներին պատմեց, որ Ճապոնիայի լավագույն` 1500 – 2200 տեղանոց համերգասրահներներում ոչ մի ազատ աթոռ չթողնելով` ճապոնացի խստապահանջ ունկնդիրն ամեն պահ ապշելու և հիանալու առիթ ուներ. “դա թե բազմաժանր ու բարդագույն երգացանկն էր,  թե երգչախմբի կատարողական բարձր վարպետությունը, թե անթերի ճապոներենով այն ներկայացնող հայ մանուկները,  և թե ճապոնական  ստեղծագործությունների մեկնաբանումը: Իսկ վերջում`սիրված “Ֆուրուսատոն”, որ երգում էին փոքրիկ երգիչների հետ հոտնկայս` արցունքն աչքերին”:

“Բացառիկ է , արտակարգ: Շնորհակալ եմ: Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել: Ձեր կատարումները մեզ նոր կենսական ուժ տվեցին: Անչափ զարմացած եմ, իսկապես անհավատալի է : Ես ղեկավարել եմ մի քանի  երգչախումբ, բայց  նման  հայկական երգչախումբ ունկնդրելով`  իրոք  զարմացած եմ: Բոլոր ունկնդիրներն ապշած են և տպավորված … այսպիսի արձագանքներ են եղել հայ փոքրիկ կատարողների ելույթներին :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ