20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք ընդգրկված են կառավարության որոշման մեջ,  որով անհամատեղելի է անձին արգելանքի տակ պահելը,  այսինքն կալանավորելը: Փաստաբանը հայտարարել էր, թե կալանքի տակ պահելով իր պաշտպանյալին, պետությունը հանցագործություն է կատարում անձի նկատմամբ:

«Ես ակնկալում եմ եւ հավատում եմ, որ մեր ներպետական օրենքներով սահմանված կարգով կարող ենք այդ հարցերի պատասխանը ստանալ, բայց դրա բացակայության դեպքում օրենքով սահմանված կարգով դիմելու ենք միջազգային ատյաններ , այդ թվում ձեր նշած ատյաններ», -պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվում է արդյոք փաստաբանը  խոշտանգման հարցով դիմել ՄԻՊ գրասենյակ կամ, ՄԻԵԴ, ասել է Լեւոն  Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ