18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրապարակային ներողություն է ակնկալում վարչապետից

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն  Բաղդասարյանը  բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով:  Փաստաբանն ասել է, թե  եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից: 

«Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան եթերով հայտարարեցիք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի հետ, որ կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ սնունդ յուրացնելու, գողություն անելու մեջ: Այնուհետեւ խորացնելով ձեր միտքը՝ մատ եք թափ տալիս դատարանների վրա՝ ասելով, որ անկախ եք, բայց նայեք, հանկարծ սխալ չանեք, ստուգելու ենք : Ի՞նչ եք կարծում, ըստ իս՝ Ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող դատարանները եւ լիազոր մարմինները ի՞նչ պետք է անեն »,-ընթերցել է փաստաբանը:

Փաստաբանն ասել է, թե այդ հայտարարությունից հետո հասարակությունը ատելությամբ է լցվել Մանվել Գրիգորյանի եւ անգամ նրա փաստաբանի նկատմամբ: «Ստեղծեք նախորդ դարի 30-ականների տրոյկաները, իսկ մեղադրվող անձին հրապարակայնորեն կախեք, վառեք , քառատեք»,-հայտարարել է  փաստաբանը ու հավելել՝  դիմելով ձեզ ակնկալում եմ հրապարակայնորեն դիմել հասարակությանը եւ դադարեցնել բռնության կոչերը Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ, հանձնարարել  իրավապահ մարմիններին կատարելու օբյեկտիվ քննություն, հանձնարարել տալ բժշկական օբյեկտիվ եզրակացություն  կալանքի օրինաչափությանը՝ կապված հիվանդությունների հետ, Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից, հրապարակային հայտարարել, որ նրա պաշտպաններին չահաբեկեն ու չնույնականացնեն պաշտպանյալի հետ:

«Ես ակնկալում եմ, որ պարոն վարչապետը իր դիրքորոշումը կհայտնի, իսկ չհայտնելու դեպքում մեր գնահատականը մենք կտանք, ինչո՞ւ չէ  նաեւ օրենքով սահմանված կարգով կդիմենք դատական պաշտպանության»,-հայտարարել է փաստաբանը: Լեւոն Բարսեղյանը ասել է, թե վարչապետն իր հայտարարությամբ ուղղորդել է դատական համակարգին: «Այսօրվա դատական համակարգը երեկվա դատական համակարգն է, որը լիքը մաքրվելու կարիք ունի», -հայտարարել է փաստաբան  Բաղդասարյանը ՝ հավելելով.

«Լինի Մանվել Գրիգորյանը, թե վաղը այլ անձնավորություն, վերջինիս կատարածի մեջ, եթե կա հանցակազմ եւ օրենքի ուժով անհրաժեշտ է որպեսզի քրեական գործ հարուցվի,  ներգրավվի,  այնուհետեւ դատական ակտ հրապարակվի, ոչ ոք իրավունք չունի առավել եւս երկրի ղեկավարը,  կանխակալ կարծիք հայտնել եւ հասարակությանը տրամադրել այդ անձնավորության դեմ»:

Փաստաբանը Մանվել Գրիգորյանին վերջին անգամ երեկ է տեսել, ասել է, որ տեղի են ունեցել քննչական գործողություններ, որին մասնակցել է նաեւ իր պաշտպանյալը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ