25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե իրենք շատ են, դա չի նշանակում որ ճիշտ են. բողոքի ակցիա «Ոսկու աշխարհի» մոտ

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում՝ վարձավճարի բարձրացման դեմ:

«Պայմանագրով 35 հազար է, բայց հիմա ուզում են 50 հազար դարձնել», – լրագրողների հետ զրույցում նշեց աշխատակիցներից մեկը։

Վերջինս ասաց, որ իրենց պատճառաբանել են, թե  բարձրացումը իրենց պայմանների բարելավման համար է. «Նաև պատճառաբանում են, ժողովրդի լեզվով ասած, որ տակ են տալիս», – նշեց նա:

Վաճառողներից մեկն էլ նշեց, որ իրենց վարձավճարները ոչ թե պետք է բարձրացվեն, այլ անգամ նվազեն:

Լրագրողների հետ զրույցում ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն՝ անդրադառնալով աշխատակիցների կողմից  իրականացվող բողոքի ակցիային, ասաց որ թանկացումներ են եղել և իրենք  հին վճարով այլևս չեն կարող աշխատել:

«Հունվար ամսից պայմանագիր ենք կնքել, որ հին ու նոր զալը 50 հազար վճարեն: Քանի որ այդ ժողովուրդը եկավ, խնդրեց, որ երկու ամսով զեղչ անենք, վճարեն հին գնով, ընդառաջեցինք, բայց ամեն անգամ վերջին մի երկու տարին բացատրում ենք, որ ամեն ինչ թանկանում է: 28 տարի առաջ 35 հազարով պայմանագիր ենք կապել, հիմա չի բավարարում՝ հոսանքը թանկացել ա, գազը թանկացել ա, բոլոր ծառայությունները թանկացել են, չենք կարում տեղավորվել», – ասաց Աբրահամյանը:

Տնօրենի խոսքով՝ չի կարելի մեկի  ցանկությունը մյուսի վզին փաթաթել. «Եթե իրենք շատ են դա չի նշանակում, որ ճիշտ են: Ճիշտը ես եմ: Ես ասում եմ 6 ամիս ընդառաջել եմ ձեզ 50000 պայմանագիր ունենալու դեպքում 35000 եք վճարել, հիմա գոնե 40000 վճարեք»,-Աբրահամյանը հավելեց նաև, որ իր կարծիքով՝ սա կոնկրետ մարդկանց կողմից  ուղղորդված բողոք է,  բայց փաստեր չունենալու պատճառով  դժվարացավ ասել, թե ում կողմից:

Աբրահամյանն ասաց, որ ինքը ֆինանասական շահույթ չի ստանում. «Ես շատ եմ զրուցել բողոքողների հետ, բայց  իրենք արդեն բողոքում են ամեն ինչից տեղի կամ անտեղի: Ըմբոստացել է ժողովուրդը, դա լավ է,  բայց դրան պետք է չափ լինի: Սա պետական հիմնարկ չի, ես իմ ծախսերը պետք է բավարարեմ»,-ասաց սեփականատերը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ