20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իմ կամքով ամեն բան հանձնել եմ

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի խոսքով՝ երեկ Մովսիսյանը մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: 

Վերջինիս ազատման լուրը ճշտելու համար, Henaran.am-ի թղթակիցը կապ է հաստատել Առաքել Մովսիսյանի հետ, նա հաստատեց իր ազատ լինելու մասին լուրը:  

Մեր հարցին՝ ինչ էր պատահել երեկ և ինչու էին նրան տարել ԱԱԾ-ը վերջինս պատասխանեց. «Նորից եմ ասում,  օրինական ճանապարհով ամեն ինչ ստուգել են, իմ կամքով ամեն բան հանձնել եմ ԱԱԾ-ին, ոնց որ պետք էր: Հիմա ազատ եմ»: 

Մովսիսյանը ասաց նաև,  որ ԱԱԾ-ն իր գործը շատ պրոֆեսիոնալ է կատարել, իսկ թե ինչ է հանձնել  ԱԱԾ-ին  նախկին պատագամավորը թողեց գաղտնի: 

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այգեկ գյուղում գտնվող՝ Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո նա բերման էր ենթարկվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ