20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեծ վերադարձ». Բաքուն պատերազմի է պատրաստվում

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը հայտարարել է, որ իշխանությունը մշակել է «Մեծ վերադարձ» կոնցեպտ, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է՝ «օկուպացված պատմական տարածքների վերադարձը, քանի որ հայերը չեն ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»:

Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «օկուպացված տարածքները հետ բերել», -հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հավելելով, թե իրենք պատրաստում են բանակը պատերազմի, քանի որ քաղաքական բանակցություններն իրենց դուր չեն գալիս ու իրենք պատրաստ են գրավել «իրենց տարածքները»:

«Մեր բանակն այժմ պատրաստ է այդ գործին, այդ թվում՝ հոգեբանորեն, բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում»,- ասել է Հասանովը: Զինված ուժերի 80 տոկոսը պայմանագրային ծառայող է ու ողջ ռազմական տեխնիկան ղեկավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն ամենաքիչը 5-6 տարվա աշխատանքային փորձ, ասել է Ադրբեջանի ԶՈւ գլխավոր պաշտոնյան: 

Հասանովի խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տարիներ առաջ դրած խնդիրը՝ երկրի զինուժը համալրել ամբողջական տեխնիկայով ու լիարժեք պատրաստ լինել պատերազմի, գրեթե ամբողջությամբ կատարված է:  Հասանովի խոսքով, հունիսի 26-ին շքերթի ժամանակ ցուցադրվելու է գերժամանակակից համակարգ, որի գոյության մասին քչերը գիտեն ու դժվարանում են հավատալ, որ Ադրբեջանին է պատկանում այդ տեխնիկան: Շքերթի ժամանակ կցուցադրվեն նաեւ ամերիկյան Bell-412 ուղղաթիռները, ինչպես նաեւ Ми-24, Ми-24G, հարվածային Ми-35M, ծովային Ка-27:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ