19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ որոշեց ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի հարցով

ԵԿՄ կենտրոնական գրասենյակում հրավիրված հանդիպմանը որոշվել է հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Ըստ նրա՝ բացի այդ, որոշվել է, որ մինչև արտահերթ համագումարը կասեցվի նաև ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը և մինչև առաջիկա վարչության նիստը, որը տեղի կունենա հունիսի 24-ին, միության գործունեության համակարգումը հանձնարարել ԵԿՄ վարչության փոխնախագահներին:

Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ ըստ ձեռք բերված համաձայնության՝ կստեղծվի  նախաձեռնող խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու համար: 
«Այս համաձայնության տակ ստորագրել են «Երկրապահի» վարչության բոլոր անդամները, ազատամարտիկները, հրամանատարները, որոնք պատրաստակամ են, շեն պահելու վազգենյան ընտանիքը և նորովի վերակառուցելու, նորովի զարգացնելու ԵԿՄ առաջիկա գործունեությունը»,-ասաց նա:

Նշենք, որ նիստին մասնակցել են ԵԿՄ անդամներ, տարածքային կառույցի ղեկավարներ, ԵԿՄ փոխնախագահներ, ինչպես նաև ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներ:
ԵԿՄ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ն մի քանի հոգու արած մեղսագործությունների  համար չպետք է պատասխանատվություն կրի: ««Երկապահը» կազմավորվել է Արցախյան ազատամատի առաջին իսկ օրերից, եղել է անկախության կերտման առաջին իսկ օրերում, մասնակցել Արցախյան պատերազմին, տվել բազմաթիվ զոհեր և որևիցե մեկին իրավունք չի տրվել սևացնելու կառույցը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ