28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը. Է. Շարմազանով

35810586_1984299544922156_5627672137297821696_n

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողություն, որտեղ ելույթով համդես է եկել Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.

«Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը քառորդ դարի ընթացքում տարեցտարի ընդլայնում է իր գործունեությունը՝ դառնալով տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատման կարեւորագույն գործոններից մեկը: Կարեւոր է, որ վեհաժողովի գործողութունները, ինչպես եւ նախորդ տարիներին, կրեն գործնական բնույթ:

ՍԾՏՀ ԽՎ ստեղծման հիմնական գաղափարը եւ դրա գլխավոր առաջնահերթությունն է ամրապնդել տնտեսական համագործակցությունը ՍԾՏՀ-ի անդամ պետությունների միջեւ: Հայաստանը հաստատում է իր հավատարմությունն այդ գաղափարին եւ պնդում, որ ՍԾՏՀ ԽՎ նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը, խուսափելով անհարկի քաղաքականացումից:

Միջխորհրդարանական դիվանագիտությունը եւ տնտեսական զարգացումը համագործակցության եւ ինտեգրման գործիքներ են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն քաղաքական շանտաժի եւ ճնշման միջոց:

Մենք սկզբունքորեն մերժում ենք քաղաքական նախապայմաններ առաջադրելու հնարավորությունը՝ որպես նախնական պայման տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում:

Մենք դատապարտում ենք Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին:

Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պետք է մնա բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՍԾՏՀ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում: Ակնհայտ է մեր հարեւանների կողմից միջազգային կոնվենցիաների սկզբունքների խախտման փաստը: Շրջափակումը խոչընդոտում է Հայաստանին ապահովել իր հնարավորությունների բոլոր մրցակցային առավելությունները՝ հավասար պայմաններում:

Ինչպես ձեզ հայտնի է, ՀՀ նախաձեռնությամբ սկսվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչը հանգեցրել էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը 2009 թ. հոկտեմբերին: Սակայն այդ փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջադրեց չարդարացված նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների ոգուն եւ տառին:

Հրաժարումը տնտեսական համագործակցությունից չի կարող ծառայել որպես գործիք քաղաքական խնդիրների լուծման հարցում, ընդհակառակը, դա կարող է հետաձգել առկա խնդիրների քաղաքական լուծումը: Քաղաքական հարցերի լուծումը հաճախ գտնվում է ավելի սերտ տնտեսական համագործակցության ապահովմամբ՝ որպես բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ վստահության ու կառուցողական երկխոսության բարենպաստ պայմաններ ստեղծող գործիք:

Տնտեսական համագործակցության ոլորտում առաջընթացի կարելի է հասնել որոշումների կայացման՝ ի շահ բոլոր կողմերի, փոխադարձ շահի եւ հավասարության սկզբունքների պահպանմամբ»: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ