24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն առաջարկում է ռեյտինգային համակարգը կիրառել ամբողջ հանրապետությունով մեկ

Դաշնակցությունը դեմ է գործող ԸՕ-ի ռեյտինգային համակարգին, բայց առաջարկում է համակարգը պահպանել եւ կիրառել դրա դասական տարբերակը: «Մենք ընդհանրապես ռյտինգից հրաժարումով չենք հարցը դնում, ռեյտինգի կիրառումը անձնավորված դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմանկից ենք, ենթադրում ենք բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունով մեկ եւ սա ամենաժողովրդավարականն է»,-խորհրդարանում լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով, այս տարբերակը հնարավորություն է տալիս ընտրողին որոշելու, թե թե մանդատները կուսակցության մեջ ում պետք է տրվեն: Հարցին, թե արդյոք Հանրապետականը գործող  ռեյտինգային  համակարգի հետ կապված զիջման կգնա, Ռուստամյանը պատասխանել է.  «Կարծում եմ, որ այս հարցում,եթե ՀՀԿ-ն ցանկանա պահպանել նույն պահանջը, կհայտնվի մեկուսացման մեջ:  Չեմ կարծում, որ սա իրենց համար էլ նախընտրելի է: Այն ինչ որ մենք ենք առաջարկում, կարող է նաև հանդիսանալ ընդունելի բոլորի համար, որովհետեւ ի վերջո ռեյտինգայինց ամբողջությամբ չենք հրաժարվում, այլ դասական ռեյտինգային ենք կիրառում, որն ամբողջ աշխարհում ավելի ժողովրդավար է համարվում: Այսինքն, ընտրությունն անձի հետ կապված կատարվում է ամբողջ հանրապետությունով, ոչ թե առանձին վերցված տարածքով» :  

Ռուսատմայանը կարեւորել է նաեւ ընտրական գործընթացի մասնակիցներին այնպիսի մեխանիզմներով օժտելու հնարավրություն տալը, որ կարողանան ոչ միայն խոսել ընտրակեղծիքներից, այլեւ ցույց տալ դրա ծավալները:

Խոսելով ժամկետներից, Արմեն Ռուստամյանը ասել է, որ  ավելորդ հապճեպությունը ճիշտ չէ, որովհետեւ ԸՕ Սահմանադրական օրենք է. «Սահմանադրական օրենք է, պետք է հասնել կոսենսուսով փոփոխության, ուղարկել Վենետիկի հանձնաժողով, մենք դա միշտ ենք կատարել, որովհետեւ այն մեզ համար միշտ եղել է այն կարեւոր փորձագիտական ատյանը, որը գնահատական է տվել: Եթե մենք դա չանենք , մենք սկսելու ենք ունենալ խնդիրներ նույն Եվրոպայի խորհրդում: Մենք միշտ դրանով ենք աչքի ընկել եւ օրինակ , Ադրբեջանից տարբերվել ենք նրանով, որ մեր բոլոր օրենքներն անցել են փորձագիտական քննություն եւ ստացել են բարձր որակավորում»:

Արմեն Ռուսատամյանն ասել է նաեւ, որ չպետք է անտեսվեն  արտախորհրդարանական ուժերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ