24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի ընկերն ու Նիկոլի նախկին զինակիցը

Երբ 2008-ին Փաշինյան Նիկոլի ընկեր Սասուն Միքայելյանի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, նրան տեղում բռնեցին, իսկ պրոգրեսիվ հայությունը Սասունին հռչակեց քաղբանտարկյալ: Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախկին զինակից գեներալ Մանվելի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, ապա նրան նույնպես բռնեցին, բայց պրոգրեսիվ հայությունը հերոս գեներալին քաղբանտարկյալ չհռչակեց: Ինչո՞ւ: Պատճառը թերևս այն է, որ Մանվելի մոտ հայտնաբերել էին նաև տուշոնկա ու սգուշչոնկա:

Հետևաբար, եթե այդ ապրանքատեսակները գեներալ Մանվելը լափած չլիներ, այսօր նա էլ կվայելեր քաղբանտարկյալի կարգավիճակի ողջ հմայքն ու հաճույքը: Ըստ այդմ, իրավապաշտպանների հետ պետք է քննարկել և կազմել այն ապրանքատեսակների ցանկը, որոնց թալանը հետագայում պոտենցիալ թալանողին կզրկի քաղբանտարկյալի պատվո ստատուսից: Երկու ապրանքատեսակ մենք արդեն գիտենք` տուշոնկա ու սգուշչոնկա: Պետք է պարզել մյուս տեսակները նույնպես և տեղեկացնել ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիներին, որպեսզի նրանցից ոչ ոք երբևիցե չզրկվի քաղբանտարկյալի պատվո կոչումից:

Արտյոմ Խաչատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ