20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել, մի կերպ եմ ապրել. Սանասարյանի հուզումնառատ պոռթկումը

Պետական վերահսկողության  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ՊՆ-ում ստուգվելու են բոլորը՝ այդ թվում նաեւ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ՝  պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունների հետ աշխատած Մովսես Հակոբյանը ստուգումների կենթարկվի:

«Մամուլում ինչ-որ բան գրվելը այլ է, փաստերը այլ են։ Ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը՝ որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, կօգնի, որ գտնենք կոռուպցիոն կծիկները»,-ասաց նա:

 Ծառայության պետը նշեց, որ տարիներ շարունակ պետական միջոցները մսխվել են և հիմա պետք է դրան վերջ դնել. նա հավելեց, որ որևէ կաշկանդվածություն չունի, և բոլոր գերատեսչությունները ստուգվելու են. «Սա աննախադեպ է, երբ նախարարներն իրենք են խնդրում, որ առաջինը իրենց մոտ գնանք»։

Իր կարողություններին  անդրադառնալով, Սանասարյանն ասաց, որ աշխատավարձով է ապրում: «Այսօր հայտարարագիրը ներկայացնելու եմ, բոլոր տողերում զրո է գրված, չեմ ունեցել սեփականություն, այս վերջին շրջանում քանի որ փողոցում եմ եղել, աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել»,-ասաց նա: Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս է ապրել, նա ասաց՝ մի կերպ:

Դավիթ Սանասարյանը վստահություն հայտնեց, որ պաշտոնավորման վերջում ևս հայտարարագրում կտեսնենք, որ միայն աշխատավարձի շարժն է փոխվել:

Անդրադառնալով քաղաքացիների հետ հանդիպումների հարցին՝ նա նշեց, որ իրենց կառույցն այնքան քաղաքացի չի տեսել, որքան հիմա է տեսնում և կոչ արեց քաղաքացիներին սպասել, մինչև կառույցը սկսի լիարժեք աշխատել։

Խոսելով նախկին աշխատակիցների մասին՝ նա ասաց. «Մենք հակված ենք պրոֆեսիոնալներին նորից հրավիրել աշխատանքի։ Նախկինում փորձ են արել պրոֆեսիոնալների աշխատանքի հաշվին հարստանալ. պետք է այդ մարդկանց հնարավորություն տալ առանց որևէ ճնշումների աշխատել»:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ