25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանք պա­կա՞ս սրբապիղծ են. Առավոտ

Վախենամ, որ իմ տեսակետը դարձյալ ընդհա­նուր «թրենդի» մեջ չի լինի, բայց ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում՝ ինքնահաստատվել ու փորձել միավորներ հավաքել արդեն իսկ կալա­նավորված գեներալին «քլնգելով»՝ այն դեպքում, երբ նա հաստատ ստանալու է իր արդարացի պատիժը: Այդբան «դուխով» եք, խոսեք նրանց մասին, ովբեր «թամբի վրա» են: Անցած տար­վա մարտի 29-ին «Առավոտը» հոդված էր հրա­պարակել այն մասին, թե ինչպես ԴԱՀԿ-ն, ի դեմս իր աշխատակից Գագիկ Սախոյանի, չորս տարի շարունակ չէր կատարում դատա­րանի որոշումը, մինչեւ որ այն կազմակերպությունը, որը քաղաքացուն պետք է վճարեր 59,6 մլն դրամ՝ «Գապբնակշինը», սնանկ ճա­նաչվեց եւ վճարելուց խույս տվեց: Բնականա­բար, որեւէ պետական մարմին մեր հրապա­րակմանը որեւէ ձետվ չարձագանքեց:

Չեմ կար­ծում, որ ԴԱՀԿ-ն «ձրի» էր խուսափում դատարանի որոշումը կատարելուց, չեմ կարծում, որ Սախոյանը դա անում էր մենակ, եւ չեմ կար­ծում, որ դա միակ եւ ամենախոշոր գործն է: Բայց ԴԱՀԿ նախկին պետն այժմ խրոխտ օրենսդիր է եւ հաստատ կողմ է քվեարկել գե­ներալ Մանվելին կալանավորելուն: Լավ է՝ բո­ցավառ ճաոեր չի արտասանել: Եվ ընդհանրա­պես՝ կասկածելի ծագում ունեցող եւ օֆշորներում հայտնված տասնյակ միլիոնավոր դոլար­ներով քանի՞ արկղ շոգեխաշած միս կարելի է գնել:

Էմոցիոնալ առումով, իհարկե, զինվորներին ուղղված երեխաների նամակներով արկղերը գողանալը մեծագույն շոկ եւ ցասում է առաջաց­նում: Բայց այն պաշտոնյան, որն, օրինակ, այլ անվան տակ շահել է իր իսկ հայտարարած տենդերը եւ, ուտելով հարկատուների գումարնե­րը, «օբյեկտիվ պատճառներով» չի կատարել մրցույթի պայմանները, այդ պաշտոնյան պա­կա՞ս սրբապիղծ է: Այն գումարները, որոնք նա կերել է, մեր երեխաների գումարները չե՞ն: Օրի­նակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը չկառուցելը չի՞ հարվածում մեր պետությանը, այդ թվում՝ բանակին:

Ի դեպ, բանակը, որպես պետության ամենա­խոշոր շահառու, պետք է ստուգվի ամենամանրակրկիտ ձեւով:  Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն: Իսկ Յուրի Խաչատուրովի՞ն, որն այժմ բարձ­րաստիճան միջազգային պաշտոնյա է: Իսկ մնացա՞ծ գեներալներին: Որպես սկիզբ՝ Ման­վելն էլ վատ չէ, բայց հասարակությունն արագ շարունակություն է ուզում:

…Երեկ մետրոյում մի անծանոթ կին կողքս նս­տեց եւ հարցնում էր՝ «բա Շմայսին ե՞րբ են տա­նելու»:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ