20 Հուլիսի, Ուրբաթ, 2018

Գյուղացին շատ բերք ստանալու ակնկալիք այս տարի եւս չի ունենա

719434

Երեկ երեկոյան 15 րոպե տեղացած կարկուտը զգալի վնասներ է պատճառել Շիրակի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսություններին:
  
Henaran.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանն ասաց, որ Արարատյան հարթավայրում բերքը լուրջ վնասներ է կրել և  կարկուտը գետնին է հավասարեցրել գյուղացու բերքը: Բերբերյանի խոսքով՝ առավել շատ են վնասվել մարզի Աղավնատուն, Արագած, Ամբերդ, Դողս համայնքների ցանքատարածություններն ու այգիները:

«Շիրակի մարզում վնասները համեմատաբար քիչ են, կարկուտը վնասել է Մարմաշենի ցորենի, գարու եւ կարտոֆիլի ցանքատարածությունները»,-հայտնեց նա:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չեն կիրառվել հակակարկտային կայանները նման աղետից խուսափելու համար, Բերբերյանն ասաց. «Այդ սարքերը երբեք էլ չեն աշխատել և երբեք էլ իրենց չեն արդարացրել: Հակակարկտային սարքերը ներկրողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ դրանով վնաս է հասցվում ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ պետական բյուջեյին, քանի որ բյուջեից անիմաստ գումարներ են դուրս գրվում»,-նշեց Բերբերյանը:

Վերջինս հավելեց նաև, որ  գյուղացին շատ բերք ստանալու ակնկալիք այս տարի եւս չի ունենա. «Բացի ցանքատարածություններից, տեղացած կարկուտը վնասել է նաեւ պտղատու ծառերը»,-ասաց նա:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ