25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սրբուհին ավանդապաշտ Սիսիանում ջարդեց սառույցը

Սիսիանում կայացած ավագանու ընտրություններում ընտրվել է նաեւ “Սիսիանի ձայն” թերթի խմբագիր, “Երկիր Մեդիա”-ի Սյունիքի թղթակից,  Հայաստանի ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի դասախոս 37-ամյա Սրբուհի Գրիգորյանը:

15 տեղի համար պայքարում էին 22 թեկնածուներ, որից միայն Սրբուհին էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Անկուսակցական լրագրողը հաղթեց  237 ձայնով:

Henaran.am-ի հետ զրույցում Սրբուհին ասաց, որ լրագրողի մասնագիտությունը կօգնի իրեն ավելի լավ աշխատելու: “Ցանկանում եմ, որ փոխվի ավագանու գործելաոճը, դառնա գործող եւ ուժեղ: Նաեւ ուզում եմ, որ ավագանու աշխատանքներում հնչի կնոջ տեսակետ”,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե  քաղաքապետը ինչ-որ որոշում անցկացնելու համար նրան տարածք կամ այլ բան առաջարկի՝ ինչ է անելու ասաց. “Ես տարածք ունենալու համար չեմ մտել ընտրապայքարի մեջ եւ հաղթել, ես ցանականում եմ իրապես աշխատել”:

Ի դեպ, Սիսիանի պատմության մեջ առաջին անգամ է, որ կին է ընտրվում ավագանու անդամ. արդյո՞ք սա ավանդապաշտ քաղաքում խոսակցությունների առիթ չի տա: “Սիսիանը ավանդապաշտ լինելով հանդերձ՝ առաջադեմ է, բոլորը ողջունում են իմ այդ քայլը, եւ ես կոտրեցի սառույցը”,-ասաց Սրբուհին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ