20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մանվել Գրիգորյանի «տուշոնկան» բյուջեն չի լցնի

Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքը հզոր ձեւով ազդեց ժողովրդի վրա, սա բարոյական անկում էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  հոգեբան Սամվել Խուդոյանը։

«Առաջիկայում նրանից շատ ավելի հզոր թալանչիների կբացահայտեն։ ժողովրդի մեջ արդարության զգացողության բթացում էր եւ հիմա արդարության հույս է առաջացել»,-նշեց նա։ 

Հոգեբանը համոզված է, որ բյուջեն լցնելու ձեւերից մեկն էլ սա է, ինչին ի պատասխան ԱԱԾ նախկին պետի տեղակալ  Գուրգեն Եղիազարյանն ասաց՝  Մանվել Գրիգորյանի «տուշոնկան» հաստատ բյուջեն չի լցնի:

«Նա մեզ գցեց նոր խայտառակության մեջ եւ սա մեր նորօրյա պատմության ամոթալի էջերից է։ Նա ձեռք բարձրացրեց այն սրբագույն զգացողության վրա, որ կարող էր փոքրիկ աղջնակը զգալ սահմանին կանգնած զինվորի հանդեպ»,-ասաց Եղիազարյանը և հավելեց, որ գուցե այս նկարահանումները պետք էին էջմիածնեցուն, որը ստրկացել էր:

Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը ԱԱԾ-ի հրապարակած կադրերը նայելուց խոր ցնցում է ապրել: «Ես մտածում էի, որ մեր հարևան ադրբեջանցիները չտեսնեն այդ ամենը: Խոսքը Արցախի հերոսի մասին է: Բայց կան նման առնետներ, որ զբաղվում են գողությամբ: Կրկին հարց է բարձրանում նույն ՊՆ-ի համար: ՊՆ-ն ունի հատուկ կառույց, որը պետք է զբաղվի օպերատիվ հետախուզական միջոցառումներով: Ճիշտն ասած՝ թշնամու լրտեսի բռնելը կարող եմ համեմատել խտացրած կաթ գողացողի հետ: Չեմ իմանում, որ մեկն ավելի մեծ վնաս կհասցնի իմ հայրենիքին: Այս խայտառակությունը որքան արագ մենք մոռանանք, միգուցե այդքան հանգիստ կապրենք: Սա նրանց ճակատին ամոթի, ստորության խարանն է»,-ասաց նա:

 Գնդապետի խոսքով՝ այժմ երկրապահը ծանր բարոյահոգեբանական վիճակում է. «Երկրապահն աղավաղվեց, դարձավ խամաճիկ կառույց, բայց երկրապահի դերակատարությունը մեծ է և կլինի առաջիկա տասը տարիներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ հիմնական կռվող ուժը, որ առաջինը գնաց, կանգնեց զինվորի կողքին, և Ադրբեջանը զգաստացավ՝  երկրապահն է: Եթե ինչ-որ մեկը Մանվել Գրիգորյանի վատ արարքի պատճառով փորձում է երկրապահին ոչնչացնել, չեզոքացնել, ուղիղ հարվածում է մեր պետությանը և պաշտպանությանը»,-նշեց նա:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ