29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հակառակորդի զինուժի տեղաշարժերն ազդում են մեր հոգեբանական վիճակի վրա. Թեւան Պողոսյան

sahman-3-634x445

Հայաստանի անվտանգության խնդիրը պետք  առաջին պլանում լինի: «Հենարան»  մամուլի ակումբում  անդրադառնալով  սահմանին ստեղծված իրավիճակին, ասել է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թեւան Պողոսյանը:

 բանախոսը նշել է, որ ապրիլից սկսած  Ադրբեջանը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական շփման գծում , այլեւ Նախիջեւանի հատվածում է ակտիվություն է ցուցաբերում. «Զորքերի ակտիվ տեղաշարժեր, հատուկ ջոկատայիններին րոպեն մեկ առաջ բերել -հետ տանել… Հայկական ԶՈՒ-երը փորձում են հետեւել, զգոնություն պահպանել, բայց պետք է հասկանանք, որ այս բոլոր գործողություններն ազդում են մեր հոգեբանական վիճակի վրա եւ մենք մեր խոսքով ու գործով պետք է ցույց տանք, որ մեզ վախացնելը հեշտ չի լինելու եւ , որ մենք պատրաստ ենք լինելու ցանկացած սցենարի», -կարծիք է հայտնել Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով  հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու սարքի խոցմանը Թեւան Պողոսյանն ասել է,  որ չպետք է վախենալ, պետք է ճիշտ հաշվարկ ունենալ եւ ներքին կյանքում անվտանգության խնդիրը միշտ բարձր պահել: «Որքան Ադրբեջանը զգա, որ որեւէ բանում առավելություն չունի, այնքան չի գնալու սադրանքների, որ վայրկյանին զգաց, որ առավելություն ունի, անպայման գնալու է սադրանքների եւ կապ չունի, թե Հայաստանում ինչ իրավիճակ է լինելու»,-նշել է  Թեւան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ