20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Գայթակղությունը մեծ է, մարդիկ չդիմացան, հերոս էին …

dav

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ  Թեւան Պողոսյանը ողջունում է Հայաստանում սկսված քաղաքական գործընթացները, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը եւ նշում է, որ այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, պետք է առաջին քայլը լինի ոչ թե անձերի, այլ երեւույթների դեմ պայքարի:

«Ինքներս մենք մեր մտածելակերպով, վարքագծով ու մենթալիտետով պետք է նույնպես փոխվենք եւ խնդիրը դնենք ոչ թե անձի, այլ երեւոյթների վրա, հակառակ պարագայում կունենանք մի քանի անձերի խնդիր, հետո կլինեն այլ անձեր ու նույն պտույտը կշարունակվի»,-«Հենարան»  մամուլի ակումբում ասաց Թեւան Պողոսյանը:

Այս համատեքստում անդրադառնալով ԱԺ պատգամավոր, Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու այն չարաշահումներին, որ ԱԱԾ-ն բացահայտել է, Թեւան Պողոսյանն ասաց, որ հարգում է անմեղության կանխավարկածը, բայց ցանկանում է խոսել, պայքարել երեւույթների դեմ, որպեսզի մանվելգրիգորյաններ այլեւս չլինեն:

Ինչ վերաբերվում է ԵԿՄ-ին, ըստ բանախոսի, այն պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի եւ դառնա այնպիսի կառույց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր մեջ ԵԿՄ-ն զգա եւ այնպես չլինի, որ մի խումբ մարդիկ իրենց արտոնյալ զգան եւ անեն այն, ինչ կուզեն: «Գայթակղութնունը մեծ է, մարդիկ չդիմացան, հերոս էին մի քիչ ձեռքն ընկավ,  մի քիչ հարստացան, տեղի ունեցավ այս ամենը»,-ասաց նա:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ