18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղավ Ելք-ին

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն անցավ բուռն մթնոլորտում։ Հիշեցնենք, նախագծով առաջարկվում է բացառապես պարտադիր բաղադրիչը, մինչ այս գործում էր կամավոր համակարգ, հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվելու է պետության վրա։

Նախկինում, երբ այս նախագիծը իշխող Հանրապետականն էր ներկայացնում, համակարգին կողմ էին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն էլ առանձնապես չէր ընդդիմանում: Փոխարենը՝ ակտիվ քննադատում էին Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը։ 

Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին, բայց հիմա եկել է նոր իշխանություն, նոր կառավարություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտնի, և իրենք կողմ կվեարկեն նախագծին:

Համակարգին երբեմնի ընդդիմացող Մարուքյանն արդարացավ, որ այժմ պաշտպանում են այս կառավարությանը, նրա նկատմամբ կա վստահություն և պիտի աջակցեն, որ բարեփոխումները իրականացվեն: «Ես խոսել եմ վարչապետի հետ, խոսել եմ Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի հետ: Մենք պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և լուծումներ գտնել: Այն մարդիկ, ովքեր դեմ են համակարգին, շարունակում են մնալ դեմ, և մենք իրավունք չունենք չլսել քաղաքացուն»:

«Ելք»-ը, նրա խոսքով, կողմ կքվեարկի նախագծին, բայց՝ պայմանով, որ հետո քննարկեն. «Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ սա սկզբունքային հարց է մեզ համար, մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին, բայց մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»: Ի դեպ, Լուսավոր Հայաստանը ներկայացնոց սոցապնախարար Մանե Թանդիլյանը այս նախագծին դեմ լինելու պատճառաբանությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել պաշտոնից, դադարեցրել է նաեւ կուսակցական անդամությունը: Թեեւ վարչապետ Փաշինյանը դեռ չի մակագրել վերջինիս հրաժարականի դիմումը:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, ով որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ, որ ներկայացնում եւ պաշտպանում էր պարտադիր բաղադրիչը, ով ժամանակին քննադատության էր ենթարկվում նույն Փաշինյանի եւ Մարուքյանի կողմից, չդիմացավ Էդմոն Մարուքյանի հեղափոխական այլակերպությանը.

Հանձնաժողովում քվեարկում եք ձեռնպահ, հիմա քվեարկում եք կողմ ռեֆորմի համար։ Էդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: Հայաստանում ես, ինչքան հիշում եմ, բոլորը կարող են հստակ ֆիքսել մի բան՝ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, էդ դեպքում ինչի՞ եք օրենք բերել պարտադիրը շարունակելու, օրենք բերեիք, թող լիներ կամավոր, կամավոր թող գնար»,- հեգնեց նա։

Պատգամավորը ասաց, թե Հանրապետական խմբակցությունը կողմ է պարտադիր կուտակային համակարգին։ Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի նախագիծն ըստ ՀՀԿ-ականի անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար:

Ի դեպ, իշխանություն դարձած, նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի իրողությունների հետ տեսակետները փոփոխելու տրամաբանությամբ ՀՀԿ-ն պետք է նշեր, իրողություն է փոխվել, հետեւաբար հետ են վերցնում իրենց աջակցությունը: Մինչդեռ այս դեպքում ՀՀԿ-ն առավել սկզբունքային գտնվեց, քան ժամանակին թունդ ընդդիմադիրները։

Նախկին իշանությունների կողմից ներկայացված, ժամանակին ԱԺ «Ելք», «Ծառուկյան»  խմբակցությունների կողմից թունդ քննադատված «Կուտակային կենսաթոշակների համակարգի» մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր 78 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Ձեռնպահ քվեարկեց ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ