19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այն ամենակարևորը, որ ձեռք ենք բերել

Եւ որ չար օրերի մեջ ենք, այդ հայտնի է այսօր նաև Տերունի այն խոսքից թե. «Անօրենության ավելանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի», քանի որ վերջին օրերի մոլորությունները ավելի են մեծանալու. «ընտրյալներին անգամ գայթակղելու աստիճան»: Միմյանց ատելը, միմյանց դատելը արդեն իսկ արթնացել է: Աստված հեռու պահի մեզ՝ մեղքից բացի այլ բան ատել: 

Սիրելինե՛ր, մեր Փրկիչը մեկն է՝ Քրիստոս, այդ պատճառով մենք որևէ մարդու հետևորդներ չենք կամ որևէ հեղինակության, այլ՝ Աստծո զավակներ, ովքեր պարտավոր ենք մեր ամենօրյա ապաշխարությամբ խոնարհ լինել, որպեսզի այն ամենակարևորը, որ ձեռք ենք բերել՝ Աստծուն և միմյանց սիրելը, երբևէ չկորցնենք:

Առաքյալները ջանացին, որ ո՛չ թե իրենց հետևորդ լինենք, այլ՝ ԿԵՆԴԱՆԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՐԻՆ ՓԱՌՔ ԵՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԻՏՅԱՆՍ: ԱՄԵ՛Ն: Աստծո ողորմածությունը խնդրենք Հայոց աշխարհի և մեր մերձավորների ի Քրիստոս դարձի համար՝ Հայր Մերով: 

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ