19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարգարժան ԱԱԾ, առանց երկակի ստանդարտների. Առավոտ

Լրագրողը հարցնում է պատգամավորներից՝ դուք իրավացիորեն դատափետում եք Մանվել Գրիգորյանին՝ իր քաղաթում եւ շրջակայքում ֆե­ոդալ զգալու համար, իսկ ձեր կուսակցական շեֆն արդյոք մեկ այլ քաղսսքում եւ դրա շրջա­կայքում նմանատիպ ֆեոդալ չի: Պատգամա­վորը պատասխանում է՝ «դուք պատվեր եք կա­տարում»՝ տհաճ հարցը «ցրելու» մոգական բա­նաձեւ է:

Բայց հասկանանք, որ տարբեր քա­ղաքներում եւ գյուղերում մեծ ու փոքր ֆեոդալ­ները նախեւառաջ մեր ցածր իրավագիտակցու­թյան արդյունք են, եւ այնպես չէ, որ մի քանի օր ճանապարհ փակելով՝ Հայաստանի բոլոր բնակիչները դարձան քաղաքացի: Դա է պատ­ճառը, որ մենք անհանդուրժող ենք ոչ թե ընդ­հանրապես ապօրինությունների, այլ միայն մեր «չսիրած» մարդկանց ապօրինությունների հան­դեպ:

Այնպես որ, հարգարժան իրավապահներ, խու­զարկեք ցանկացած մեծահարուստի դղյակ, կանգնեցրեք ցանկացած օլիգարխի ուղեկցեղ մեքենա՝ 100 տոկոսով վստահ եմ, որ դուք առնվազն կհայտնաբերեք ապօրինի զենք: Հնա­րավոր է նաեւ՝ շոգեխաշած միս:

 Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ