28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Միջոցառում Երևանի 2800-ամյա հոբելյանին ընդառաջ

download (5)

Հարգելի գործընկերներ

            Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) 2018թ. հունիսի 21-ին, ժամը 14:30-ին Երևանի  2800ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպում է Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում:  

            Միջոցառման նպատակն է կարևորել  հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի և ընդհանրապես, քաղաքի կյանքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը, ինչպես նաև նման արժեք ներկայացնող մասնագիտական գրքերով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:

Միջոցառումը նախատեսված է քաղաքաշինության,  ճարտարապետության, մշակույթի և այլ ոլորտների, ուսանողական, երիտասարդական  կառույցների  ներկայացուցիչների ու հետաքրքրված անձանց  համար:

Ծրագիր

v     Երևանի պատմությանը և մշակույթին վերաբերող «Երևանի տարեգրությունը», «Երևանի նշանավոր ընտանիքները», «Երևանը հայ երգարվեստում»  գրքերը, «Երևան» գիտական հոդվածների ժողովածուն (4 հատոր) կներկայացնի Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու  Արմինե Սարգսյանը:

v     Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես կգա Ալեքսանդր Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով. «Հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի գիտական ժառանգությունը Երևանի վերաբերյալ» թեմայի շուրջ: Բանախոսը կներկայացնի իր հեղինակած «Երևանի մեմորիալ հուշարձանները» և «Հուշագրելու արվեստը Երևանում» գրքերը:

v     Ելույթ կունենա «Երևանի էնեգետիկան 110 տարեկան է» և «Երևան քաղաքի փողոցների լուսավորության պատմություն» գրքերի հեղինակ, գիտնական, գրող, հրապարակախոս Ստեփան Պապիկյանը, ով կխոսի  Երևանի էներգետիկայի պատմության  և զարգացման հեռանկարների մասին:

 Գրքերի հեղինակներին կհանձնվեն շնորհակալագրեր` գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար:

 Միջոցառման շրջանակներում կգործի գիտատեխնիկական գրադարանում առկա Երևանին նվիրված գրականության ցուցահանդես, ներկաները կծանոթանան տրամադրվող ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին:

 Միջոցառումը տեղի կունենա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ: 

Հարգելի գործընկերներ հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը:

 Տեղեկությունների համար դիմել Տեղեկատվական ապահովման և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ.` 011-238747; 077-235007, էլ. փոստ` [email protected] :

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ