20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աստված մեր ազգի մեջ մաքրման մեծ գործ է սկսել

Աստված մեր ազգի մեջ մաքրման մեծ գործ է սկսել: Տեսեք ինչ հսկաներ են ընկնում: Տեսեք ինչ կեղտ է մաքրվում: Տեսեք ինչպես է փոխվում մեր կյանքը: Այնպես է թվում, որ նրանք ովքեր կամավոր կ՛ինքնամաքրվեն ու կզղջան գործած չարիքների համար, կփրկվեն խայտառակությունից: Իսկ նրանք, ովքեր դեռ կթաքցնեն ու կշարունակեն գողանալ, չեն պրծնի Աստուծո ձեռքից: Մարդկանց կխաբեն, բայց Աստծուց չեն պրծնի: Ամեն ինչ դեպի լավն է գնում մեր ապաքինման համար: Ամեն մեկս պետք է մեր ներսը նայենք ու մաքրվենք: Թէ չէ Աստված կմաքրի, բայց դա կլինի ցավոտ: Բուժումը, վիրահատությունը ցավոտ բաներ են, մինչև հասնում են ապաքինման: Դու էլ, նայի՛ր քո ներսը, տես ավել պակաս ինչ ես արել ու զղջա, որ փրկվես խայտառակությունից: Տեր Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր կբարձրացնեն իրենց անձերը, պիտի խոնարհվեն: Իսկ նրանք, ովքեր կխոնարհեցնեն իրենց անձերը, Աստված կբարձրացնի նրանց: Ղկ. 14:11

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ