20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որքա՞ն է վճարել ՀՀ հարկատուն Մանվել Գրիգորյանի արջերի կերի համար

Պաշտպանության նախարարությունը գնման պայմանագրեր է հրապարակել, որոնք բացահայտում են, թե ինչ արժեք ունեն Մանվել Գրիգորյանի առանձնատան պահեստում հայտնաբերված բանակի պահածոները։

Միայն այս տարվա ընթացքում բանակի պահածոների գնման համար ՀՀ պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից շուրջ 3.1 մլրդ դրամ է ծախսել։

ՀՀ ՖՆ գնումների գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` գնումներ կատարվել են 3 ընկերություններից` «Էլիտ կապիտալ» և «Հ.Ա.Ն.Ս. ֆուդ» ՍՊԸ–ներից և Համլետ Հովսեփյան Ա/Ձ–ից։

Երեք պայմանագրերն էլ կնքվել են 2018թ–ի մայիսի 29-ին։

Գնման պայմանագրերի համաձայն` «Էլիտ կապիտալ» ՍՊԸ–ի հետ կնքված պայմանագրով` 5 տեսակի պահածո է գնվել` մսով և ոլոռի խյուսով` 1 պահածոն 1396 դրամ արժեքով, մսով և ցորենաձավարի շիլայով` 1386 դրամ արժեքով, հավի մսով ու բրնձի շիլայով` 1396 դրամ, խոզի մսով հաճարաձավարի շիլա` 1386 դրամ և պահածոյացված ոսպ` 1 բանկան 997 դրամ արժեքով։ Այս ամենի դիմաց ՊՆ–ն բյուջեից 1 870 221 894 դրամ է վճարել։

«Հ.Ա.Ն.Ս. ֆուդ» ՍՊԸ–ից ՊՆ–ն 2 տեսակի պահածո է ձեռք բերել` մսով հնդկաձավարով շիլա և ոսպով բրինձ։ Առաջինի մեկ տուփի համար վճարել է 1296 դրամ, երկրորդի` 894 դրամ։ Պայմանագրով ընկերությանը վճարվել է 619 001 460 դրամ։

Համլետ Հովսեփյան Ա/Ձ–ից ՊՆ–ն նույնպես 2 տեսակի պահածո է ձեռք բերվել` ցորենաձավարով, հավի մսով շիլա` մեկ բանկան 1136 դրամ արժեքով և մսով ու կանաչ ոլոռով պահածո`1198 դրամ արժեքով։ ԱՁ–ին ընդհանուր առմամբ վճարվել է 668 620 980 դրամ։

Այսպիսով` պահածոների միայն այս խմբաքանակների համար ՊՆ–ն 3 157 844 334 դրամ է վճարել։ Միջին հաշվով 1 պահածոն բյուջեի վրա շուրջ 1100- 1200 դրամ է նստում։

Ի դեպ, պայմանագրերում որպես պարտադիր կետ է նշված, որ բոլոր թվարկված պահածոներն արտադրվեն «Զինվորի բաժին։ Վաճառքի ենթակա չէ» գրառմամբ։

Հիշեցնենք` ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ԱԱԾ–ն հայտնաբերել էր հենց այս գրությամբ պահածոներ։ Ինչպես այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հայտնաբերված պահածոների ընդհանուր արժեքը նախաքննական մարմինը գնահատել է 7 մլն ՀՀ դրամ։

Դրանից հետո, այսօր ոստիկանությունը ևս 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրությամբ պահածո է հայտնաբերել Երևանում, ԵԿՄ–ին պատկանող ավտոմեքենաների մեջ։ ԵԿՄ անդամ վարորդները հայտնել են, որ պահածոները բեռնելու հրահանգ ստացել են Մանվել Գրիգորյանի տիկնոջից` Նազիկ Ամիրյանից։

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք առաջադրվել  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ