28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ՝ այդպես չանել

download (4)

Մանրամասնելու կարիք չկա, կարծում եմ,  ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա։ Այդ մասին այսօր ՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա՝ Facebook սոցիալական ցանցի իր գրառմանը։

«Կարծում եմ, բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք։ Ես ուզում եմ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ուշադիր լինեն իրենց գործողություններին։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի ։ Չեմ ուզում կոնկրետ հասցեավորել , որովհետեւ կստացվի որ ինչ-որ մեկին ուզում եմ թիրախավորել։ Ընդամենն ահազանգ եմ հնչեցնում, խնդրանք, կոչ»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետեւյալ գրառումն էր արել Facebook-ում.

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ