19 Փետրվարի, Երեքշաբթի, 2019

Դրանով մենք բացում ենք մեր սահմանները արտաքին թշնամու համար

35686793_1440979966048002_9097578878615945216_n

ՊԵԿ-ը  մաքսային վարչությունում գործող ներքին անվտանգության շնագիտական կենտրոնի երեք մասնագետներին աշխատանքից ազատելու որոշում է ընդունել: Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը կարծում է, որ այս հարցը  պետք է բարձացնել և հրատապ լուծում տալ դրան:

Վիոլետա Գաբրիելյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքը սկսեց՝ ուղղերձ հղելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին.« Հարգելի վարչապետ,  եթե ՊԵԿ-ի ներքին անվտանգության կինոլոգիական ստորաբաժանումը այսօր պետք է քանդվի, լավ իմանալով, որ Հայաստանը եղել է և դեռ կլինի պատերազմական վիճակում, ուրեմն մենք բացում ենք մեր սահմանները արտաքին թշնամու համար»,-ասաց նա:

Գաբրիելյանի խոսքով՝ թշնամին միայն ռազմադաշտում չէ և նա կարող է մեր երկիր մտնել ոչ միայն զենք-զինամթերքով այլև՝  թմրանյութով և այլ ուրիշ վտանգավոր բաներով, և  նրանց մուտքը առաջին հերթին պետք է ռազմական կինոլոգը  կանխի: 

 Վիոլետա Գաբրիելյանը շեշտեց, որ այսօր շատ կարևոր է ՊԵԿ-ի ներքին անվտանգության կինոլոգիական ստորաբաժանումը պահպանելը.«Այսօր քանդում են այդ կառույցը այն դեպքում, երբ վերջին 5 տարվա մեջ անընդհատ փոխվում է այնտեղի ղեկավարությունը, բայց դրա հետ մեկտեղ մենք վերջին 2 տարում բավականին հաջողություններ ենք գրանցել»:

Նա ասաց, որ իրենք մինչև վերջ գնալու են, որ հարցին վարչապետը անձամբ հետևի: 

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ