28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մանվել Գրիգորյանը չի կարող սիրել կենդանիներին

35815011_1440910452721620_8663676517592596480_n

«Թռչնասերերի կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վայրի կենդանիներին  մասնավոր տարածքներում անազատության մեջ պահելուն ասաց, որ արդեն երկար ժամանակ է, որ Հայաստանի տարածքում կենդանիներին անազատության մեջ պահելու խնդիր կա և սա համատարած երևույթ է: Նա նշեց նաև, որ իրենք բազմիցս  բարձրաձայնել են սրա մասին:

Ադամյանը փաստեց, որ հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ տարբեր պատճառներով են պահում գիշատիչ կենդանիների. «Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ հոգեպես անհավասարակշիռ մարդիկ որդեգրել են մի ավանդույթ՝ պահելու գիշատիչ գազանների, որ իրենց հոգեվիճակը փորձեն նրանց ուժով լրացնել»,-ասաց նա:

Սիլվա Ադամյանի խոսքով՝ Բնապահպանության նախարարությունը նրանց ուղարկած բազմաթիվ նամակներին ի պատասխան ասում է, որ չկա օրենք, որը կսահմանափակի մասնավոր անձերի՝ կենդանիներ պահելու իրավունքը:

Խոսելով վերջին օրերին ամենաքննարկված դեմքերից մեկի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող կենդանիների մասին, Ադամյանն ասաց, որ իր կարծիքով դա ևս հոգեբանական խնդիրների պատճառ է. «Այդ մարդը չի կարող սիրել կենդանիներին,  հակառակ դեպքում նման պայմաններում չէր պահի նրանց»,-ասաց նա և հավելեց, որ ինքը՝ որպես բնապահպան, դեմ է գիշատիչ կենդանիներին մասնավոր մարդկանց մոտ պահելուն, նա ասաց, որ այդ կենդանիները պետք է առգրավվեն:

«Փրո Փոուզ» կենդանապաշտպան բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի խոսքով էլ Հայաստանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը բարձիթողի վիճակում է գտնվում. «Սա միակ ոլորտն է որտեղ ընդհանրապես որևէ առաջընթաց չի գրանցվել երբևէ: Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդկային հասարակության առողջապահության և անվտանգության ուղիղ հիմնախնդիրն է»,-ասաց նա: 

Նարե Արամյանը շեշտեց, որ թե՛ համաճարակային սրվող  իրավիճակը և թե՛  ֆիզիկական անվտանգության խնդրի սրվող իրավիճակը պետք է լինի կառավարության անմիջական վերահսկողության տակ. «Չկա որևէ գերատեսչությունը,  որը կկարողանա իրեն արդարացնել այս ոլորտում»,-ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ