19 Հուլիսի, Հինգշաբթի, 2018

Մանվել Գրիգորյանը կարիք ունի նեղ մասնագիտական բուժօգնության. փաստաբան /տեսանյութ/

«Մանվել Գրիգորյանը իր ցուցմունքում  հայտնել է, որ որևէ կապ չունի  ամառանոցի իր պահեստում հայտնաբերված  ապրանքների հետ և նրա համար նույնիսկ զարմանալի է նշված ապրանքները իր սեփականության տարածքում հայտնաբերելը: Նա ավելացրել է նաև, որ նշված տարածք այցելում է շատ հազվադեպ: Իսկ ինչ վերաբերում է այն տարածքին որտեղից, որ հայտնաբերվել են նշված  ապրանքները,  այդ բանալիները ընդհանրապես նրա մոտ չեն եղել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրգիորյանի դատապաշտպան Կարեն Քամալյանը: 

Քամալյանը չցանկացավ գործի վերաբերյալ շատ մանրամասներ հայտնել, քանի որ գործը դեռևս գտնվում է նախաքննության շրջանում:

Դատապաշտպանը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է առողջական ոչ լավ վիճակում և նրա մոտ ախտորոշել են թոքի քաղցկեղ. «Նա վիրահատվել է արտասահմանում, ունի շաքարային դիաբետ, ինչպես նաև ունի ինսուլինային կախվածություն»,- ասաց նա և հավելեց, որ մենք ունենք նախադեպ՝ հաց բերողի հետ կապված, ով չստացավ համապատասխան բուժօգնությունը և տեսանք, թե ինչ եղավ նրա հետ. «Մանվել Գրիգորյանը կարիք ունի նեղ մասնագիտական բուժօգնության»,-հայտնեց Քամալյանը: 

Կարեն Քամալյանը Մանվել Գրգորյանի գործով նրա միակ դատապաշտպանը չէ, Արայիկ Ավալդյանը և Արսեն Մկրտչյանը ևս զբաղվում են այս գործով : 

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք , սնունդ և ռազմամթերք:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ