23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետավտոտեսուչները «լռված են». Փաստ

Վերջին օրերին շատերն են նկատել, որ Երևա­նից դուրս մայրուղիների վրա և մարզային ճանապարհներին պետավտոտեսչության մեքենա­ները ոչ թե շրջում են, այլ «միգալկաներն» անջատած՝ կանգնած են: Մարդիկ կատակում են, թե վերադարձել ենք նախկին ժամանակներին, երբ ավտոտեսուչներն ուղղակի թաքնվում էին, որպեսզի աննկատ լինեն ու հնարավորինս շատ մեքենաների կանգնեցնեն: Սակայն թերթի ունեցած տեղեկություններով, ներկայում իրականությունը բացարձակ այլ է:

Քանի որ շատ խիստ է դրված վարորդներից գումար վերցնելու անթույլատրե­լիության հարցը, այսպես կոչված «ձախ» եկա­մուտներից զրկված ու սոսկ աշխատավարձի հույսին մնացած պետավտոտեսուչներն ուղղակի անհավես են աշխատում, առավել եւս որ քանիցս վարչապետը նշել է, թե մարդիկ­ տուգանվե­լու «մատերիալ» չեն: Դե, ոստիկաններն էլ ընդա­մենը ցույց են տալիս, թե ծառայության մեջ են ու հաճախ աչք են փակում հաճախակիացած խախտումների վրա: Մյուս խնդիրը, որն առավել էական է, այն է, որ պատավտոտեսուչները միշտ էլ բենզին քիչ են ստացել (հաճախ՝ նախատես­վածից էլ քիչ) և ստիպված են եղել «իրենց գրպանից» լիցքավորել:

Բայց քանի որ այլ եկա­մուտների ճանապարհը փակվել է, այլևս որևէ շահագրգռություն չունեն բենզին լցնելու հիմա ուղղակի ոչ թե շրջում են ճանապարհներով, ինչ­պես նախատեսված է, այլ ուղակի «լռվում են» որևէ հանդարտ տեղ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ