25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր ձերբակալություններ. Հայկական Ժամանակ

Կառավարության առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովն այսօր, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգամ արի, որի ժա­մանակ կքննարկվի ՀՀԿ-ական պատգամավոր ԵԿՄ նա­խագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հե­տապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մանվել Գրիգորյանը արտահերթ նիստին մասնակցելու իրավունք ունի, սակայն կմասնակցի, թե ոչ երեկ ճշտել չհաջողվեց:

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կա­րող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնու­թյամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համա­ձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառու­թյամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Երեք օր առաջ Ազգային անվտանգության ծառայու­թյան խուզարկություններից հետո, գեներալ Մանվել Գրի­գորյանը ձերբակալվեց ապօրինի կերպով զենք եւ ռազ­մամթերք պահելու համար: Նրա ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր ժամը 17:30-ին: Այլ կերպ ասած մինչեւ 17:30 Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը պետք է որոշված լինի: Եթե պատգամավորը զրկվի անձեռնմխելիությունից, ապա դրանից հետո նախաքննական մարմինը նրան մեղադրանք կառաջադրի ե կալանավորե­լու միջնորդություն կներկայացնի դատարան:

Թերթի տեղե­կություններով, այսօր նրան մեղադրանք կառաջադրվի ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2֊րդ կետով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով յուրացում): երեկ գործադիրի նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ առկա են հիմքեր Մանվել Գրիգորյանին կալանավորելու համար. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավա­րար հիմք են տափս քրեական հետապնդում իրականաց­նելու: Միեւնույն ժամանակ, ձեռք բերված տփալները վկա­յում են նաեւ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելը»:

Ձերբակալման հաջորդ օրը ՀՀ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց, որ ըստ առկա կասկածների, Գրիգորյանը ներգրավված է եղել նաեւ բանա­կի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ԱՍԾ-ից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծաոայություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնատար անձ: Թերթին հաջողվեց ճշ­տել, որ խուզարկություններ են իրականացվել նաև Մանվել Գրիգորյանի թիկնապահի Մհեր Հովսեփյանի, Արշալույս գյուղում գտնվող տանն ու կից օժանդակ շինություններում: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Վիկինգ» տե­սակի գործարանային ատրճանակ, 2 հատ կաշվե պատ­յան որսորդական փամփուշտներով:

Երեկ այս ֆոնին էլ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Մանվել Գրիգորյանի կինը գնդապետ Նա­զիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել: Տեղեկությունը, սակայն, թերթի հետ զրույցում նախ հերքեց նրա վարորդը, ապա եւ ինքը ուղիղ եթերով նշելով. «Հիմա ես ուղիղի մեջ եմ, թող բո­լորն էլ տեսնեն, որ ես կենդանի եմ ե այդքան թուլամորթ չեմ»,- մասնավորապես հայտարարեց Ամիրյանը: Ողջ օրվա ընթացքում, սակայն, նրա հետ խոսել չհաջողվեց:

Ըստ ՀՀ գխավոր դատախազության երեկ հրապարա­կած վերջին թարմ տվյալների քրեական գործի նախաքն­նությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպաս­վող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որ­դու հետ, վերջինիս հրահանգել Է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր եւ «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ