18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթքը մեր կյանքի «անտիվիրուսն» է …

 Սկսենք մեր օրը դնելով նրա հիմքոմ առաջին ամուր քարը, որը աղոթքն է, աղոթքը մեր կյանքի «անտիվիրուսն» է …

Խնդրենք, որ Աստված օգնի մեզ ազատվել մեծամտության մեղքից, թե իբր մենք ամեն ինչ կարող ենք անել մեր ուժերով: Չմոռանանք, որ Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելացիները սխալվեցին այն դեպքում, երբ ամեն օր Մովսեսը նրանց փոխանցում էր Աստծո Կենդանի խոսքը: Մեր Տիրոջ հանրային ծառայության տարիներին առաքյալները սխալվեցին ամեն ժամ շփվելով Նրա հետ: Իսկ մենք` տկարներս, ո՞վ ենք, որ չսխալվենք առանց Սուրբ գրքի առաջնորդությամբ և մեր Սուրբ Հայրերի ուղղորդությամբ: Աղոթենք:

Սակայն աղոթելու մասին խոսել դեռ վաղ է, հարկավոր է մտածել աղոթել սովորելու մասին: Մեր Եկեղեցու հայրերը մեզ սովորեցրել են, որ սերմը ցանելուց առաջ հերկենք, նախապատրաստենք մեր հողը, ապա ցանենք սերմը, որ առատ պտուղ տա: Աղաչենք Աստծուն, որ օժտի մեզ լսելու կարողությամբ, կամավոր խուլ չձևանանք Աստծո խոսքի հանդեպ այն լսելուց հետո:

Մենք խնդրենք նրանց բարեխոսությունը, որոնք կարողացել են աղոթել, որոնց ձայնը լսելի է եղել Աստծուն, իրենց հոգևոր նկարագրի, անարատ վարքի պատճառով: Մենք կրկնենք ամենայն ուշադրությամբ նրանց գրած աղոթքները: Թող Տերը շնորհի և մեզ ուշադրությամբ աղոթելու արվեստը: Նրանք օրինակ են մեզ համար, մենք էլ օրինակ ենք մեր երեխաների համար: Եթե երբևէ մեր գիտելիքը չբավարարի օգնել մեր երեխային դասապատրաստման ժամանակ, ապա ծայրահեղ դեպքում կարող ենք տալ պարապելու…

Իսկ եթե մեր անձնական օրինակը բավարար չէ երեխայի ճիշտ դաստիարակելու համար, այդ դեպքում ինչ կանենք… Այս կիրակի մեր խորհելու թեման կարող ենք վերցնել օրվա ընթերցվածքից` Հռոմեացիներին ուղղված նամակի 7 րդ գլխից այս տողերը:

«Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծոյ Հոգին բնակուած է ձեր մէջ: Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում: Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար: Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծոյ օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին»:

Ծովիկ Դավթյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ