20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ»-ի դեմքը

Քչերը գիտեն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության հիմնադիր ղեկավար, մասնագիտությամբ տնտեսագետ, Կարեն Պետրոսյանը, շատ վաղուց է որ ունի, եկեղեցականների վրա մունաթ գալու, ձայն բարձրացնելու, եպիսկոպոսական վարդապետություն անելու, գոռալու և «մատ թափ տալու» սովորությսուն, որով նա փորձում է ամենիքին իրեն ենթարկեցնել: Այս ամենն է նաև հիմնական պատճառներից մեկը, որ նա ավելի քան 5 տարի առաջ զրկվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) ատենապետի պաշտոնից: Քչերը գիտեն այս ամենի մասին, քանզի հոգևորականները չեն ցանկացել այդ մասին բարձրաձայնել և խայտառակել նրան, քանզի նրա անձը շարունակում էր ասոցացվել ՀԵՀԵԿ-ի և Եկեղեցու հետ:

Կարենի «տաղանդներից» մյուսն էլ, այլ անձերի բարեգործությունների շնորհիվ և Մայր Աթոռի շնորհիվ գործող, բարեգործական ճաշարանների և բարեգործական կազմակերպությունների հաշվին «երևալն» էր և սեր և հայտնիություն վաստակելը: Պարզվում է, որ նա իր այս «արժանիքներից» ևս չի հրաժարվել անգամ այս վերջին 5-6 տարիների ընթացքում:

Երեկ՝ հունիսի 17-ին, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստները, որոնց մի մասը Շիրակի թեմից են և Կարեն Պետրասյաի գլխավորությամբ՝ Թեմի առաջնորդ Միքայել սրբազանի մտերիմները, Կ Պետրոսյանի հետ միասին հանդիպեցին Միքայել սրբազանի հետ և ներկայացրեցին իրենց պահանջները:

Տեսանյութերից պարզվում է, որ Կարենն այս անգամ ևս չզլացավ ցուցադրել, եպիսկոպոսական վարդապետություն քարոզելու իր տաղանդն ու մյուս շնորհքները: Միգուցեև նա և նրա ընկերները հուսով էին, որ կկարողանան «նեղը գցել» ու խեղճացնել սիրված հագևոր առաջնորդին, բայց դա նրանց չհաջողվեց: Չհաջողվեց նաև նյարդայնացնել ու «ափերից հանել» սրբազանին: Կարեն Պետրոսյանին չհաջողվեց նաև դուր գալով սրբազանին, վերջինիս մոտ փառասիրություն առաջացնել և համոզել, վերցնել «բարեփոխիչների» ղեկն իր հեղինակավոր ձեռքերի մեջ, այլ ընդհակառակը՝ Միքայել սրբազանը հրապարակայնորեն հրաժարվեց Կարեն Պետրոսյանին իր հոգեզավակը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամը համարելուց: Կարենը ցուցադրաբար լցեք հանդիպման վայրն, ինչով էլ վերջացավ այս «բանակցությունը»: 

Այս ամենից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ակտիվիստների կողմից, համացանցում սկսեց սեևացվել նաև Միքայել սրբազանի անունն ու ծախված, վախեցած, դավաճանած անվանվող հոգևորականների շարքում, հայտնվեց նաև Միքայել սրբազանը:

Հայկ Կիսեբլյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ